482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Շիրակում
14:08
08 Փետրվարի 2011

Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները երեքշաբթի Շիրակի մարզում բողոքի ավտոերթ են անցկացնում՝ բողոքելով պարտադիր մաքսազերծման դեմ և մեքենաների ազատ տեղաշարժ պահանջելով:

«Դիմում ենք Շիրակի մարզում գտնվող բոլոր վրացական պետական համարանիշներով ավտոմեքենաների վարորդներին և տեղեկացնում, որ մեքենաների ազատ տեղաշարժի արգելափակման և պարտադիր մաքսազերծման դեմ բողոքի ավտոերթ է կազմակերպվել Գյումրի քաղաքից դեպի Բավրայի անցակետ», - նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Կազմակերպչական խորհրդի տեղեկատվության մեջ:
Ավտոերթը մեկնարկելու է Գյումրու կայարանամերձ հրապարակից և կուղղվի դեպի հայ-վրացական սահմանի վրա գտնվող Բավրայի մաքսակետ:

Որոշ ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, վարորդները բողոքում են վերջերս Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների դեմ, որոնց համաձայն, վրացական պետհամարանիշներով մեքենան կարող է Հայաստանի տարածքում գտնվել միայն 30 օր, ինչից հետո այն պետք է անցնի սահմանը և միայն հետո կրկին վերադառնա Հայաստանի տարածք: Վրացական պետհամարանիշներով վարորդները դժգոհ են նաև Հայաստան ներկրվող ավտոմեքենաների համար գանձվող բարձր մաքսատուրքի կապակցությամբ:
Միաժամանակ ՀՀ պետեկամուտների կոմիտեից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին, որ փոփոխությունները վերաբերում են ավտոմեքենաների ժամանակավոր ներկրման կարգին, և մաքսատուրքերի բարձրացում նախատեսված չէ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։