486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հանգստյան օրերին հայ փրկարարները տասնյակ մեքենաներ են դուրս բերել ձյան տակից
17:47
07 Փետրվարի 2011

Անցած հանգստյան օրերին առատ ձյան պատճառով Հայաստանի մայրուղիներում 36 մեքենա է խրվել ձյան մեջ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Հ ԱԻՆ փրկարար ծառայությունից։

Ծառայության տեղեկատվության համաձայն, շաբաթ օրը կեսօրին փրկարարներն օգնել են Գեղարքունիքի մարզի Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 18-րդ կմ-ում «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի մաս դուրս բերել։ Ավտոմեքենայում չորս մարդ է եղել։

Հաջորդ օրն առավոտյան ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի  -Մարտունի չօգտագործվող դաշտամիջյան ճանապարհին ձնաբքի հետևանքով ձյան մեջ են մնացել երկու «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա (6 ուղևոր` բոլորը տղամարդիկ) և ինքնուրույն չեն կարողանում դուրս գալ:

Դեպքի վայր է մեկնել Գավառի «Ճանշին» ՓԲԸ-ից մեկ տեխնիկա, որի օգնությամբ ժամը 12.10-ի սահմաններում ավտոմեքենաները դուրս են բերվել երթևեկելի մաս:

Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել երկրի հարավում՝ Սյունիքի մարզում, որտեղ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 25-26-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով մի քանի ավտոմեքենա մնացել են ճանապարհին և չեն կարողանում շարունակել ընթացքը:

Մի քանի ժամ անց դեպքի վայր ժամանած փրկարարների օգնությամբ ձնաբքից դուրս է բերվել 5 ավտոմեքենա, որոնցից մեկը՝ մարդատար ավտոբուս (ընդհանուր 50 ուղևոր):

Կիրակի երեկոյից մինչև երկուշաբթի առավոտյան ձնաբքի հետևանքով առաջացած խցանումից փրկարարներին հաջողվել է դուրս  բերել 25 թեթև մարդատար ավտոմեքենա: Ավտոմեքենաներում եղել է 45 ուղևոր, այդ թվում` 6 երեխա և 13 կին:

Կիրակի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով 3 ավտոմեքենա մնացել են ճանապարհին և չեն կարողանում շարունակել ընթացքը, ուղևորների թվում են չորս տղամարդ և երկու կին։  Դեպքի վայր  մեկնած փրկարարները մի քանի րոպե անց ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ավտոմեքենաները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։