482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երկպալատ խորհրդարանը մոտավորապես կձևավորվի 2012թ.-ին. փորձագետ
14:48
07 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում երկպալատ խորհրդարանը մոտավորապես կձևավորվի 2012թ.-ին, ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը։

«Առաջին շրջանում առավել նպատակահարմար կլիներ, եթե այդ կառույցը խորհրդատվական բնույթ կրեր՝ ՀՀ նախագահին առնընթեր Հանրային Խորհրդի նման, քանի որ Գերագույն Պալատի կառույցի ստեղծման համար սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Հավանաբար դա կարվի 2012թ.-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների հետ զուգահեռ»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իսահակյանը։

Ըստ նրա՝ դեռ հայտնի չէ, թե ինչպես կկոչվի պալատը։ Տվյալ պահին դրա գաղափարն է մշակվում, քանի որ վերջին տարիների քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ Սփյուռքն անտարբեր չէ իր հայրենիքի ճակատագրի հանդեպ և ցանկանում է իր ներդրումն ունենալ՝ ինչպես ՀՀ ներքին գործընթացներում, այնպես էլ հանրապետության արտաքին քաղաքականության մեջ։

Իսահակյանը նշեց, որ կառույցի ներկայացուցիչները կառաջարկվեն հենց Սփյուռքի ներկայացուցիչների կողմից, և ներկայացուցիչների թիվը կհամապատասխանի արտասահմանի հայկական համայնքների թվին։

Այդ կապակցությամբ նա ողջունեց ՀՀ նախագահի տվյալ նախաձեռնությունը՝ այն Հայաստանի և Սփյուռքի միջև կամրջի ամրապնդում անվանելով։

ՀՀ գրողների միության անդամ, հայտնի բանաստեղծ և գրականագետ, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ներկայացուցիչ Արտեմ Հարությունյանն իր հերթին նշեց երկպալատ խորհրդարանում փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը, ովքեր լիովին կարող են կիրառել իրենց գիտելիքներն ու փորձը նման հարցում, ինչպիսին Հայոց ցեղասպանության ճանաչումն է։

Ըստ Հարությունյանի՝ Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծելը, որն իր մեջ ներառում է Սփյուռքի ներկայացուցիչներին, կարող է հերթական բյուրոկրատական մեքենայի վերածվել։

Այդ կապակցությամբ նա Սփյուռքի ներկայացուցիչներից Հայաստանին որոշ չափով համապատասխան կառույց առաջարկեց, որի կենտրոնակայանը ոչ թե Հայաստանում տեղակայված կլինի, այլ արտասահմանում՝ օրինակ ԱՄՆ-ում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։