483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
2011թ.-ին Հայաստանում շնչառական վարակիչ հիվանդության մակարդակը բավականին ցածր է. առողջապահության նախարարություն
14:06
07 Փետրվարի 2011

2011թ.-ին Հայաստանում շնչառական վարակիչ հիվանդության մակարդակը բավականին ցածր է անցած տարվա համեմատ, երկուշաբթի հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Սանիտարահիգիենիկ-հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը։

«2010թ.-ի հոկտեմբերից սկսած մենք ամենօրյա դիտարկում ենք անցկացնում երկրի դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որտեղ այսօրվա դրությամբ մենք ընդամենը 1-2 տոկոս շնչառական վարակիչ հիվանդություն ենք գրանցել»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վանյանը։

Նա նաև նշեց շնչառական վարակիչ հիվանդությունների պատճառով շտապ օգնության կանչերի մոտավորապես 20 անգամ նվազումը՝ 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ։

Ըստ Վանյանի՝ այսօր Հայաստանում շնչառական վարակիչ հիվանդությունների պատճառով 180 մարդ է հոսպիտալացվել, որոնցից վեցի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել։ «Պետք է նշել, որ թոքաբորբի այդ վեց դեպքերը հիվանդների կողմից ժամանակին բժշկի չդիմելու և ինքնաբուժությամբ զբաղվելու հետևանք են»,- ասաց նա։

 «Այսօր Հայաստանում В տեսակի հարբուխ է տարածված, ինչը համեմատաբար ավելի բարդ է այդ հիվանդության տարատեսակի մեջ»,- հայտնեց Վանյանը։

Նա նաև ներկայացրեց 2011թ.-ին աշխարհում շնչառական վարակիչ հիվանդությունների պատկերը։ Այսպես, ըստ նրա՝ հիվանդություն բարձրացում է գրանցվել ԱՄՆ 17 նահանգներում, որտեղ հիմնականում տարածված է А տեսակի հարբուխը (80%), Կանադայում, որտեղ 90 տոկոսով տարածված է սեզոնային հարբուխը, Սկանդինավյան երկրներում, Գերմանիայում։

Հիվանդության առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել Վրաստանում, Լյուքսեմբուրգում և Չեխիայում, որը շնչառական վարակիչ հիվանդության 60 տոկոս բարձրացման մակարդակով ըստ էության համաճարակի կենտրոնում է։

«Այդ ցուցանիշները շատ անգամ զիջում են 2010թ.-ի ցուցանիշներին, դրանից ելնելով մենք կարող ենք հաստատել այն փաստը, որ 2011թ.-ին աշխարհում շնչառական վարակիչ հիվանդությունների վիճակը բավականին հանգիստ է»,- ավելացրեց Վանյանը։

Վերջում նա խորհուրդ տվեց երբեք ինքնաբուժությամբ չզբաղվել։ «Սուր շնչառական հիվանդությունները և հարբուխը սկզբնական փուլում դժվար է բուժել, այդ պատճառով մրսածության փոքր ազդանշանների դեպքում պետք է դիմել բժշկի, չգնալ աշխատանքի կամ դպրոց»,- ասաց Վանյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: