+1
Եղանակը Երևանում
Հայ
Kempinski խումբը Երևանում նոր հյուրանոց կբացի
12:46
07 Փետրվարի 2011
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Kempinski հյուրանոցների խումբը Եկատերինբուրգում, Երևանում և Մարիենբադում երեք հինգաստղանի հյուրանոցների կառավարման մասին պայմանագրեր է ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ընկերությանը:

Երևանում գտնվող Kempinski հյուրանոցը կդառնա Հայաստանում Kempinski-ի առաջին նախագիծը, այն կգտնվի Ամիրյան փողոցի վրա՝ Արտգործնախարարությունից ոչ հեռու:

Շքեղ հինգաստղանի հյուրանոցը, որի բացումը նախատեսված է 2013 թ.-ին, հյուրերին կառաջարկի 150 ընդարձակ և պերճաշուք համարներ և լյուքսեր: Kempinski հյուրանոցը կգտնվի Երևանի հիմնական տեսարժան վայրերի՝ Հանրապետության հրապարակի, Կասկադի, բազմաթիվ եկեղեցիների և մատուռների մոտակայքում:

«Kempinski-ին հպարտանում է նոր նախագծերով, դրանք կդառնան ժամանակակից քաղաքային հյուրանոցների և բացառիկ հանգստավայրերի մ հավաքածուի արժեքավոր մասը: Եկատերինբուրգի, Մարիենբադի և Երևանի հյուրանոցները պետք է դառնան զբոսաշրջիկներին և գործարարներին ներգրավելու կենտրոն՝ զգալի ներդրում կատարելով իրենց շրջանների զարգացման գործում», - պայմանագրերի ստորագրումից հետո ասել է Եվրոպայի երկրներում Kempinski հյուրանոցների տարածաշրջանային նախագահ Ջաննի վան Դաալենը:

«Մենք ուրախ ենք Kempinski-ի հետ հաջող և երկարատև համագործակցության նոր փուլ բացել: Չենք կասկածում, որ բոլոր համատեղ նախագծերն արագորեն կզարգանան՝ «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցներ կառավարելու և ամեն հյուրանոցի բացառիկ բնույթը պահպանելու ձգտման հարցում Kempinski-ի անգերազանցելի փորձի շնորհիվ», - ավելացրել է ստորագրված նախագծերի սեփականատեր, «Ռուցոգ-Ինվեստ» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանը:

1897 թ.-ին ստեղծված Kempinski հյուրանոցների խումբը Եվրոպայում «լյուքս» դասի հուրանոցների հնագույն օպերատոր է:

Այսօր Kempinski-ին 28 երկրներում ունի 64 հինգաստղանի հյուրանոցներ և շարունակում է ընդլայնել իր հավաքածուն Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում: Kempinski հյուրանոցային խմբին են պատկանում պատմական գրանդ-հյուրանոցներ, ժամանակակից քաղաքային հյուրանոցներ, հայտնի հանգստավայրեր:

Kempinski հյուրանոցների խումբը Համաշխարհային հյուրանոցային դաշինքի (Global Hotel Alliance) հիմնադիր-անդամ է, որը անկախ հյուրանոցային ապրանքանիշերի աշխարհի ամենախոշոր միավորումն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։