482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ուղևորվել է Մյունխեն՝ անվտանգության հարցերով համաժողովին մասնակցելու
19:56
04 Փետրվարի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ մեկնարկել է անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Մյունխենի անվտանգության կոնֆերանսն աշխարհում նմանատիպ ֆորումներից ամենախոշորն է և համեմատվում է միայն Դավոսի տնտեսական ֆորումի հետ: Այս տարի այն կանցկացվի 47-րդ անգամ:
Մյունխենի կոնֆերանսի աշխատանքներին, բացի նախագահ Սերժ Սարգսյանից, մասնակցում են նաև Վրաստանի և Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Սահակաշվիլին ու Իլհամ Ալիևը: Թուրքիան այստեղ ներկայացնում է ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ինչպես միշտ, այս տարի ևս Մյունխենի համաժողովը մասնակիցների բավականին ներկայացուցչական կազմ է հավաքել: Շուրջ 350 առաջնորդների, քաղաքական գործիչների, կառավարության անդամների, փորձագետների, գործարարների ու մենեջերների թվում են ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյը, ՄԲ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնը, Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը, հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը և այլն:
 
Այս տարվա քննարկումները ևս խոստանում են հետաքրքիր դառնալ: Կոնֆերանսի մասնակիցները մտադիր են քննարկել մի շարք արդիական խնդիրներ` կապված, մասնավորապես, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների, Եվրոպայում միջուկազերծ տարածքի ձևավորման, Մեծ Մերձավոր Արևելքում հակամարտությունների հաղթահարման ու զինաթափման, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային այլ մարտահրավերների, որոնց թվում նաև Աֆղանստանում առկա իրավիճակը:

Հատուկ անդրադարձ է կատարվելու նաև կիբերանվտանգության խնդրին: Թեև նախնական ծրագրով նախատեսված չէ, սակայն ակնկալվում է, որ ֆորումի մասնակիցները կանդրադառնան նաև Եգիպտոսում և Արաբական աշխարհում ընդհանրապես ծավալվող իրադարձություններին:

1962 թվականից գործող այս ֆորումը շուրջ 30 տարի փակ ակումբ է եղել, որտեղ քննարկումների մասնակցել են միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ու արևմտաեվրոպական մի քանի երկիր:
Սակայն վերջին քսան տարում Մյունխենն ավելի մեծ աշխարհագրական տարածք է ընդգրկում ու ընդլայնում է քննարկվող գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շրջանակը:

Այստեղ տարբեր տարիների ծրագրային ու սկանդալային ելույթներ են ունեցել աշխարհի տարբեր առաջնորդներ: Օրինակ 2007 թվականին այստեղ ունեցած ելույթում ՌԴ այդ ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինը սուր քննադատության ենթարկեց Միացյալ Նահանգներին, ինչից հետո վերլուծաբանները նոր «սառը պատերազմի» կանխագուշակություններ էին անում:

Իսկ 2008 թվականին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հենց Մյունխենի կոնֆերանսում ունեցած ելույթում ներկայացրեց նորընտիր նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքական մոտեցումները, որտեղ նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու կոչ արեց` հորդորելով «սեղմել վերաբեռնավորման կոճակը»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: