478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
Կրթության ֆինանսավորման բարեփոխումները Հայաստանում ուղղված են ուսման որակի բարձրացմանը. նախարար
18:23
04 Փետրվարի 2011

Կրթության ոլորտի ֆինանսավորման բարեփոխումները Հայաստանում կրթության որակի և մատչելիության ապահովման հիմք կդնեն, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Տարիներ շարունակ Հայաստանի պետական բուհերը ֆինանսավորվել են նույն մեխանիզմներով, որոնք այսօր արդեն սպառել են իրենց անարդյունավետության պատճառով և մրցակցություն չեն նախատեսում բուհերի միջև պետական ֆինանսավորում ստանալու համար»,- ասաց Աշոտյանն Աղվերանում Հայաստանում բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների սեմինարի շրջանակներում։

«Կրթության որակ և համապատասխանություն» ՀԲ երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում անցկացվող եռօրյա սեմինարին մասնակցում են Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ռեկտորներ, մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ։ Սեմինարի կազմակերպիչն է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը։

Աշոտյանի խոսքերով, սեմինարի ընթացքում կքննարկվեն երեք շատ կարևոր փաստաթղթեր, որոնցից մեկը վերաբերում է կրթության ֆինանսավորմանն ընդհանուր առմամբ, մյուս երկուսը՝ տվյալ ոլորտում նոր մեխանիզմների ներդրմանը։

Նախարարն ավելացրեց նաև, որ բարեփոխումները շատ լուրջ սոցիալական հետևանքներ կունենան։ «Արդյունքում յուրաքանչյուր ուսանող Հայաստանում հնարավորություն կունենա ընդգրկվելու կրթական համակարգում անկախ իր սոցիալական և ընտանեկան դրությունից»,- ավելացրեց նա։
«Անշուշտ, կրթության ոլորտի բարեփոխումների և փոփոխությունների մեծամասնությունը սկզբնական փուլում առանձնապես ուշադրության չի արժանանում բնակչության կողմից։ Սակայն 2-3 տարի անց բոլորը կհասկանան, որ այդ փոփոխություններն ու բարեփոխումներն անխուսափելի էին։ Օրինակ, 12-ամյա դպրոցական ուսումից հետո հայ դպրոցականը կստանա ատեստատ, որը ճանաչվում է եվրոպական կրթական տարածքում»,- ասաց նախարարը։

Սեմինարը կշարունակվի մինչև փետրվարի 6-ը։
Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» 2009-2014 թթ. ծրագիրն ուղղված է Հայաստանի հանրակրթական ոլորտի բարեփոխումներին։ Նրա ընդհանուր արժեքն է 31,26 մլն դոլար, որից 25 մլն դոլարը ՀԲ վարկային միջոցներն են, մնացածը՝ Հայաստանի պետբյուջեի համաֆինանսավորումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: