481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնադրությունը պետք է օրենքի ուժ ստանա. հանձնաժողովի նախագահ
13:59
04 Փետրվարի 2011

Հայաստանի Զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը պետք է օրենքի ուժ ստանա, ասաց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։

«Ժամանակն է, որպեսզի օրենքով հստակ սահմանվեն ինչպես հրամանատարական և ավագ սպայական կազմի, այնպես էլ զինվորների պարտականություններն ու լիազորությունները, ինչպես նաև զինծառայողների կողմից իրենց իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմներ ձևավորվեն»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա։

Կարապետյանը միաժամանակ նշեց, որ այսօր բանակում կարգապահության հարցերը կարգավորվում են 1996 թվականի կառավարական որոշմամբ, այլ ոչ օրենքով։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի ԶՈՒ կարգապահական կանոնադրությունը քննարկվել է նախորդ տարվա լսումների ժամանակ, երբ որոշում է ընդունվել ներկայացնել փաստաթուղթը միջազգային փորձաքննության։

«Բավականին բարձր որակավորման մասնագետների կողմից անցկացված փորձաքննությունն արդեն ավարտվել է, եզրակացությունները ստացվել են»,- ասաց նա։

Պատգամավորը միաժամանակ նշեց, որ մշտական խորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում որոշում է ընդունվել ևս մեկ անգամ քննարկել այս առաջարկությունները և, անհրաժեշտության դեպքում երկրորդ անգամ հրավիրել փորձագետների, ում հետ համատեղ աշխատանք է տարվել օրինագծի ուղղությամբ։

«Հայաստանում ևս մեկ անգամ լսումների անցկացումից հետո մենք օրինագիծը կներկայացնենք խորհրդարանի նստաշրջանին»,- ասաց Կարապետյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հաստատել է Հայաստանի Զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը, որտեղ սահմանվում են զինվորական կարգապահության հասկացությունները և սկզբունքները, ինչպես նաև զինծառայողների կողմից զինվորական կարգապահության պահպանումը։

Բացի այդ կանոնադրությամբ նկարագրվում են զինծառայողների խրախուսման և կարգապահական տույժերի տեսակները, դրանց կիրառման պայմաններն ու կարգը, հրամանատարների իրավունքները դրանք կիրառելիս, ինչպես նաև զինվորական կարգապահության ամրապնդմանը վերաբերող այլ հարաբերությունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: