483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+10
Եղանակը Երևանում
Հայ
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատերը հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքները և մտադիր է դիմել իրավապահ մարմիններին
13:26
04 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը հերքել է մանկապղծության մեջ՝ իր հասցեին հնչած մեղադրանքները և հայտարարել է, որ մտադիր է դիմել իրավապահ մարմիններին՝ պահանջելով բացահայտել իր դեմ կազմակերպված «խեղկատակության» հեղինակներին ու պատվիրատուներին:

Ավելի վաղ hetq.am ինտերնետ պարբերականը Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ, հասարակական հիմունքներով վարչապետի նախկին խորհրդականՍերոբ Տեր-Պողոսյանին մեղադրել էր մանկապղծության մեջ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում խոստացել էր, որ հետևելու է, որ հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի և թափանցիկ: Նա վստություն էր հայտնել, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ

«Ես՝ Սերոբ Տեր-Պողոսյանս, հերքում եմ մամուլում հրապարակված և իրականությանը չհամապատասխանող այն սուտ տեղեկությունները, որոնք արատավորում են իմ և իմ ընտանիքի բարի համբավն ու անունը», - նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հայտարարության մեջ: 

Հայտարարության մեջ նշվում է, որ գրեթե տասը տարի Տեր-Պողոսյանը և իր երեք գործընկերները, գործունեություն ծավալելով հայրենիքում, իրականացնելով մեծածավալ ներդրումներ և դիմակայելով բազմաթիվ խոչընդոտների, ոտքի են կանգնեցրել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը՝ ապահովելով ավելի քան 600 աշխատատեղ, ինչը կենսական մեծ նշանակություն ունի այս տարածաշրջանում ապրողների համար՝ հաշվի առնելով գործազրկության վիճակը հանրապետությունում:

«Մենք պարբերաբար իրականացրել ենք բազում սոցիալական, կրթամշակութային և մարզական ծրագրեր տարածաշրջանի բնակչության համար, օգնել բոլոր նրանց, ովքեր իրականում դրա կարիքն ունեցել և դիմել են», - նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակը նշում է, որ գործարանի արտադրական հզորությունները վերազինվել և ընդլայնվել են, իսկ ձեռնարկությունը չի դադարեցրել իր գործունեությունը և չի կրճատել որևէ աշխատատեղ նույնիսկ համաշխարհային ճգնաժամի պայմաններում:

«Իսկ այժմ, երբ մենք պատվով հաղթահարեցինք բոլոր դժվարություններն ու բարդությունները, հայտնվեցին անձինք, ովքեր ցանկանում են զավթել տարիների ընթացքում ձեռք բերված քրտնաջան աշխատանքի արդյունքը: Սակայն ամենացավալին այնն է, որ այդ անհատները դիմել են շատ ստոր և նենգ մեղադրանքի՝ գիտակցելով, որ շատերը, լսելով նման մեղադրանքներ, կառաջնորդվեն զուտ զգացմունքներով: Եվ այս բոլորը իրագործվում է որոշ լրատվամիջոցների ձեռքերով, որոնք կատարում են «հատուկ պատվերներ»», - նշվում է հայտարարության մեջ:

Պողոսյանը տեղեկացրել է, որ օրենքով սահմանված կարգով դիմելու է իրավապահ մարմիններին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։