481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել միջազգային իրավունքի այլ նորմերին. ՀՀ ԱԳՆ
12:32
04 Փետրվարի 2011

Հարավային Սուդանի օրինակը մեկ անգամ ևս փաստում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել միջազգային իրավունքի այլ նորմերին, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը «Ազգ» հայկական թերթին տված հարցազրույցում:

«Ավելին, վերջին տարիներին մենք ականատես ենք հենց ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա պետությունների ստեղծմանը: Սա ընդունում է Սուդանի իշխանությունը, ընդունում է միջազգային հանրությունը և պետք է ընդունի նաև Ադրբեջանը», - կարծում է փոխարտգործնախարարը:

2005 թվականին 20-ամյա քաղաքացիական պատերազմից հետո երկրի Հյուսիսը ներկայացնող կառավարական ուժերը Համապարփակ խաղաղ համաձայնագիր են ստորագրել Հարավի ապստամբների հետ։ Դրա պայմանների համաձայն՝ նավթով հարուստ Հարավային Սուդանի ինքնորոշման հարցը պետք է լուծվի 2011 թվականի հունվարի 9-ին մեկնարկած հանրաքվեի միջոցով։Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի նախագահ Մուհամեդ Իբրահիմ Հալիլի խոսքերով՝ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի մասնակիցների ավելի քան 99 տոկոսը, ովքեր քվեարկել են երկրի հարավում, արտահայտվել են Հարավային Սուդանի բաժանման օգտին:

«Հարավային Սուդանի հանրաքվեին կամ, ավելի ստույգ, երկրի հյուսիսի և հարավի միջև 2005թ. ձեռք բերված «Համապարփակ խաղաղության» համաձայնագրին նախորդել էին 22-ամյա ռազմական բախումները: Հունվարի 9-15-ը Սուդանի իշխանությունները նախաձեռնեցին հանրաքվեի իրականացումը, որի մասին պայմանավորվածությունը կայացել էր 2005թ. հունվարին Սուդանի կառավարության և Սուդանի ազգային-ազատագրական շարժում/Սուդանի ազգային-ազատագրական բանակի միջև ստորագրված «Համապարփակ խաղաղության» համաձայնագրի դրույթներով: Այն նախատեսում էր համաձայնագրի ստորագրումից 6 տարի հետո Հարավային Սուդանում իրականացնել հանրաքվե», - նշել է փոխարտգործնախարարը:

Նրա խոսքերով՝ համաձայնագրով սահմանված վեցամյա անցումային շրջանը նախատեսված էր «Սուդանի միասնականությունը հարավի համար գրավիչ դարձնելու» նպատակով: Բուն հանրաքվեն իրականացնելու համար 2009թ. դեկտեմբերին ստորագրվեց մեկ այլ փաստաթուղթ, որով կողմերը սահմանում էին չափանիշներ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների համար:

Ինչպես նշել է փոխարտգործախարարը, հանրաքվեի պաշտոնական արդյունքները հայտարարվելու են փետրվարի 14-ին: Այս պահին Հարավային Սուդանում մշակվել է քվեաթերթիկների գրեթե 99%-ը, և արդյունքների ընդհանուր պատկերն արդեն իսկ պարզ է:

«Այսինքն, վստահաբար կարելի է ասել, որ միջազգային հանրությունը շուտով կհամալրվի նոր սուբյեկտով, Հարավային Սուդանի անկախության հռչակումը նախատեսված է 2011թ. հուլիսին: Ինչ վերաբերում է Հարավային Սուդանի և Լեռնային Ղարաբաղի միջև զուգահեռներին, ապա պետք է նշել, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է այլ հակամարտություններից: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը և 1991թ. հայտարարել է իր անկախությունը»,- նշել է Կիրակոսյանը:

Փոխարտգործնախարարը նշել է, որ Սուդանի իշխանությունները սկզբից ևեթ հայտարարեցին, որ կընդունեն հանրաքվեի ամեն մի արդյունք և ջանքեր կգործադրեն դրա կատարման ուղղությամբ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: