481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՈՒՂՂՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ. Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունն օգնել է հայ ընտանիքին հասնել Կահիրեի օդանավակայան հայրենիք վերադառնալու համար
20:56
03 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունն օգնել է հայ ընտանիքին հասնել Կահիրեի օդանավակայան հայրենիք վերադառնալու համար, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Հայաստանի դեսպանատունն օգնել է այդ ընտանիքին թռիչքի համար պահանջվող բոլոր փաստաթղթերի պատրաստման հարցում: Նրանք մոտ ժամանակներս կմեկնեն Կահիրեից», - ասաց Բալայանը:

Նա նաև նշեց, որ այսօրվա դրությամբ Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ կամ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ չկան:

ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն, այժմ Եգիպտոսում շուրջ 220 ՀՀ քաղաքացի է գտնվում:

Նրանցից շուրջ 160-ը գտնվում է Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրում, իսկ շուրջ 60-ը՝ Կահիրեում։ Նրանք զբոսաշրջիկներ են, Հայաստանի դեսպանատան աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև հինգ ուսանողներ:

Օրերս ՀՀ ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որտեղ հանրապետության քաղաքացիներին խորհուրդ էր տվել զերծ մնալ Թունիս և Եգիպտոս այցելություններից։

Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են օգնության դիմել թեժ գծով, որը բացվել է ՀՀ դեսպանատանը, հետևյալ հեռախոսահամարով՝ +20122163850։

Հունվարի 25-ից Եգիպտոսում տնտեսական և քաղաքական բարեփոխումներ անցկացնելու, ինչպես նաև գործող նախագահ Հոսնի Մուբարակի հրաժարականի   պահանջով ցույցեր են անցկացվում. նախագահը երկիրը կառավարում է արդեն 30 տարի։ Տարբեր տվյալներով՝ անկարգությունների հետևանքով զոհվածերի թիվը հասել է հարյուրի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: