478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
Միայն մեկ հայկական ընտանիք է դիմել Եգիպտոսում ՀՀ դեսպանատուն Հայաստան վերադառնալու հարցում օգնության խնդրանքով. ԱԳՆ
16:51
03 Փետրվարի 2011

Եգիպտոսում գտնվող դեռևս միայն մեկ հայկական ընտանիք է դիմել Կահիրեում գտնվող դեսպանատուն՝ հայրենիք վերադառնալու հարցում օգնություն ստանալու խնդրանքով, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Հայաստանի դեսպանատունն օգնել է այդ ընտանիքին թռիչքի համար պահանջվող բոլոր փաստաթղթերի պատրաստման հարցում: Նրանք մոտ ժամանակներս կմեկնեն Կահիրեից», - ասաց Բալայանը:

Նա նաև նշեց, որ այսօրվա դրությամբ Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ կամ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ չկան:

ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ այժմ Եգիպտոսում գտնվում է Հայաստանի շուրջ 220 քաղաքացի:

Նրանցից շուրջ 160-ը գտնվում է Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրում, իսկ շուրջ 60-ը՝ Կահիրեում։ Նրանք զբոսաշրջիկներ են, Հայաստանի դեսպանատան աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև հինգ ուսանողներ:

Օրերս ՀՀ ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որտեղ հանրապետության քաղաքացիներին խորհուրդ էր տվել զերծ մնալ Թունիս և Եգիպտոս այցելություններից։

Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են օգնության դիմել թեժ գծով, որը բացվել է ՀՀ դեսպանատանը, հետևյալ հեռախոսահամարով՝ +20122163850։

Հունվարի 25-ից Եգիպտոսում տնտեսական և քաղաքական բարեփոխումներ անցկացնելու, ինչպես նաև գործող նախագահ Հոսնի Մուբարակի հրաժարականի   պահանջով ցույցեր են անցկացվում. նախագահը երկիրը կառավարում է արդեն 30 տարի։ Տարբեր տվյալների համաձայն՝ անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է հարյուրի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: