480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Քաղցկեղի վաղաժամ ախտորոշումը չափազանց կարևոր է հաջող բուժման համար. հայ փորձագետ
16:33
03 Փետրվարի 2011

Հայաստանում ուռուցքային  հիվանդությունների բուժման հարցում հիմնական շեշտը դրվում է վաղաժամ ախտորոշման վրա, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը:

«Որոշակի արդյունքների հասնելու համար շատ կարևոր է վաղաժամ հայտնաբերումը: Հիվանդների շուրջ 40-45 տոկոսը դիմում են մեզ քաղցկեղի խորացած փուլում», ասաց նա փետրվարի 4-ին նշվող քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին կազմակերպված Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում:

Այս կապակցությամբ Բազիկյանը նշեց, որ Հայաստանում կան ուռուցքային  հիվանդությունների բուժման բոլոր հնարավորությունները, որոնց թվում են՝ վիրաբուժությունը, ճառագայթայի թերապիան և քիմիաթերապիան:

«Բացի այդ Առողջապահության նախարարության հետ համատեղ մենք հիվանդության վաղաժամ հայտնաբերման վերաբերյալ 2011-2018 թթ.-ի ռազմավարություն ենք մշակել», - ասաց նա:

Բժիշկը պարզաբանեց, որ հիվանդներին հայտնաբերում են ոչ թե ուռուցքաբանները, այլ առողջապահության համակարգի առաջնային օղակը, այդ օղակի բժիշկը որոշում է, թե ինչ հետազոտություններ են հարկավոր՝ հաշվի առնելով հիվանդի տարիքն ու սեռը:

«Կարծում եմ, որ եթե այս ծրագիրն իրականացվի, ապա հիվանդության՝ անուշադրության մատնված և խորացած դեպքերի տոկոսը կնվազի, և մենք կհասնենք այն հաջողություններին, որոնց հասել են մեր գործընկերներն արտերկրում», - ասաց Բազիկյանն՝ ավելացնելով, որ արտերկրում հիվանդության խորացած դեպքերը շատ ավելի քիչ են, քան Հայաստանում:

Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է պետական մակարդակով, «սակայն միջոցները չեն բավարարում հիվանդների բուժման համար»: «Նույն խնդիրն ունենք նաև թանկարժեք քիմիական դեղամիջոցների հարցում, հիվանդները հաճախ ստիպված են իրենք վճարել», - ասաց նա:

Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ ռազմավարության իրագործման առաջին փուլում որոշում է ընդունվել ուռուցքային հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման գործընթացը սկսել կանանց վերարտադրողական համակարգի, աղեստամոքսային տրակտի և թոքերի գծով:

Հայաստանում 100 հազար մարդու հաշվով քաղցկեղի հիվանդացության ցուցանիշը կազմում է 270, իսկ մահացությանը՝ 170: Հանրապետությունում ուռուցքային  հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշի տարեկան աճը կազմում է 2-3 տոկոս:

Վերջին տվյալների համաձայն՝ 2009 թ.-ին հիվանդների թիվը, որոնց մոտ ուռուցքային հիվանդություն է հայտնեբերվել, կազմում է ավելի քան 7656 մարդ, մասնավորապես՝ 1200-ի մոտ հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ, 1100-ի մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղ, 579-ի մոտ՝ ստամոքսի քաղցկեղ, 423-ի մոտ՝ հաստ աղիի քաղցկեղ, 402-ի մոտ՝ միզապարկի քաղցկեղ: 2009 թ.-ին Հայաստանում քաղցկեղից մահացության դեպքերի թիվը գերազանցել է 5 հազարը:

2010 թ.-ի ցուցանիշները կամփոփվեն այս տարվա փետրվարին:

Հայաստանի ազգային ուռուցքաբանական կենտրոնի դիսպանսերում բուժում է ստանում շուրտ 31 հազար հիվանդ, որոնցից ավելի քան 15 հազարը բուժվել են և կարող են ապրել հինգ և ավելի տարի:

2010 թ.-ին Հայաստանի պետբյուջեից ուռուցքաբանական ոլորտին հատկացվել է 800 միլիոն դրամ (շուրջ 2,2 միլիոն դոլար):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: