487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Ջավախքի զարգացման հիմնադրամը» ֆինանսական աջակցություն կցուցաբերի ջավախահայ ուսանողներին
15:39
03 Փետրվարի 2011

«Ջավախքի զարգացման հիմնադրամը» ֆինանսական, տնտեսական և բարոյական աջակցություն կցուցաբերի լավագույն ջավախահայ ուսանողներին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց հիմնադրամի հիմնադիր, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Հայկ Սանոսյանը։

«Հիմնադրամի հիմնադիրները ես և եղբայրս ենք։ Հիմնադրամը պաշտոնապես գրանցվել է մեկ ամիս առաջ և ուղղված է ջավախահայերի սոցիալ-տնտեսական և մշակութային հարցերի լուծմանը»,- ասաց Սանոսյանը։

Ըստ պատգամավորի՝ հիմնադրամի հիմնական խնդիրն է աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ջավախքի երիտասարդությունը, մասնավորապես ուսանողները, ովքեր մեկնել են այնտեղից, վերադարձել են իրենց հայրենի երկիրը, ինտեգրվեն Ջավախքի կյանքում և այնտեղ աշխատեն։

 «Հիմնադրամի հիմնական նպատակներից մեկը ջավախահայ ձեռներեցներին ճիշտ ուղղություն տալն է, մատնանշել այն խնդիրները, որոնք այսօր առավել արդիական են Ջավախքի համար, որոնց լուծման համար պետք է նրանց ուժերը կիրառել»,- ավելացրեց նա։

Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում տեղի կունենա «Ջավախքի զարգացման հիմնադրամի» շնորհանդեսը։

ավախքը գտնվում է Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի սահմանագծին։ Բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են (տարբեր տվյալներով 91-97%)։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։