480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը ինքնաբերաբար մասշտաբային PR կազմակերպեց «Ընդհատված երգ» հայկական ֆիլմի համար
14:54
02 Փետրվարի 2011

Ադրբեջանը ինքնաբերաբար  մասշտաբային PR-ակցիա կազմակերպեց «Ընդհատված երգ» հայկական ֆիլմի համար, որը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմն է, ասաց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը:

«Ադրբեջանական ԶԼՄ-ները ֆիլմը վարկաբեկելու աննախադեպ արշավ սկսեցին երկու հանգամանքով. առաջինը՝ այն բանի պատճառով, որ իրենց համար տհաճ է այն ամենը, ինչ անում են հայերը, երկրորդը՝ վախի պատճառով, որ ֆիլմը կարող է հասարակական լայն արձագանք ստանալ, և միջազգային հանրությանը կներկայացվի հակամարտության և հետագա իրադարձությունների իրական,  ադրբեջանական քարոզչության կողմից չխեղաթյուրված պատկերը », - չորեքշաբթի լրագրողներին ասաց Պողոսյանը:

«Ընդհատված երգ» ֆիլմը նկարահանվում է Մոսկվայում, ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Աշոտ Պողոսյանը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1993 թ.-ի գարնանը ղարաբաղա-ադրբեջանական ռազմական համակարտության գոտում: Հայազգի և ադրբեջանցի երկու զինծառայող, միմյանց հետապնդելով, ընկնում են խորը փոսի մեջ: Ընդհարում է սկսվում, սակայն ավելի ուշ նրանք հասկանում են, որ առանց միմյանց օգնության չեն կարող դուրս գալ փոսից:

Հայտնվելով միևնույն թակարդի մեջ՝ թշնամիները հերթով պատմում են իրենց կյանքի պատմությունը: Ադրբեջանցին կշտամբում է Ղարաբաղի հայերին այն բանի համար, որ նրանք չեն ցանկացել ապրել Ադրբեջանի կազմում, իսկ հայը խոսում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:

Հայազգի զինծառայողի դերը կատարում է Մոսկվայի հայկական թատրոնի դերասան Կարեն Մարտիրոսյանը, ով հայտնի է «Դատարանն է գալիս» ներկայացման մեջ Սողոմոն Թեհլերյանի դերակատարմամբ:

Պողոսյանը նշել է, որ այդ արշավի հետևանքով ֆիլմի հեղինակները բախվեցին ադրբեջանցի դերասան փնտրելու խնդրի առջև: Պողոսյանը տեղեկացրեց, որ ավելի վաղ ֆիլմում նկարահանվելու համաձայնություն տված երկու դերասաններ հրաժարվել են՝ վախենալով ադրբեջանական իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվելուց, և այժմ ընթանում են ազգությամբ ադրբեջանցի նոր դերասանի որոնումները:

«Ադրբեջանցի դերասանի մասնակցությունը սկզբունքային հարց է, քանի որ հակառակ դեպքում կորում է ֆիլմի իմաստը», - ասաց պրոդյուսերը:

Նրա խոսքերով՝ «Ընդհատված երգը» առողջ բանավեճ է, շատ հազվադեպ հանդիպող երկխոսության քաղաքակիրթ տարբերակ հակամարտող երկու ժողովուրդների ներկայացուցիչների միջև:

«Ֆիլմում չկան բացասական հերոսներ, պարզապես ամեն մեկն ունի ճշմարտության իր տեսլականը», - ասաց նա՝ ավելացնելով, որ ֆիլմի նպատակն է բացահայտել պատմականորեն ձևավորված իրողությունները, որոնք խանգարում են հարաբերությունների կարգավորմանը:

Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին Մոսկվայի երիտասարդ հայերի ջանքերով և կիրականացվեն Մոսկվայում՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայի տաղավարում, ինչպես նաև Ղարաբաղում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: