482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հարավում գտնվող ճոպանուղին փետրվարին միայն հանգստյան օրերին կաշխատի
14:46
02 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ հարավում՝ Սյունիքի մարզում գտնվող աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին փետրվարի ընթացքում փոփոխված ձմեռային ռեժիմով կաշխատի, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամից։

«Որոտանի կիրճը բարձրից վայելելու հնարավորություն կլինի միայն հանգստյան օրերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզում անբարենպաստ եղանակային պայմանները, ինչի հետևանքով նվազել է զբոսաշրջիկների թիվը:

«ՏաԹևեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ, զբոսաշրջիկների ակտիվություն նկատվում է միայն շաբաթ և կիրակի օրերին, թեև օդային անցուղու աշխատակիցները պատրաստ են սպասարկել ուղևորներին նաև շաբաթվա մյուս օրերին:

Անցած տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ՝ հրապարակայնորեն թողարկման պահից (հոկտեմբերի 23-ից) ճոպանուղուց 8800 այցելու է օգտվել, որոնցից  շուրջ 30 տոկոսը՝ մերձակա գյուղերի բնակիչներ են։

«Տաթևի թևեր» աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղու գործարկումը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ, նշանավորեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող 45 մլն դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» մասշտաբային նախագծի մեկնարկը։

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։ 

Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել՝ պատշոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար ճոպանուղու կարգավիճակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: