484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը
19:37
01 Փետրվարի 2011

Երեքշաբթի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

ՇՖ նախագահի առաջին տեղակալ է կրկին դարձել Սմբատ Լպուտյանը։

Պետության ղեկավարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, հնչեցրել է համաժողովի օրակարգը, ինչպես նաև խնդրել է մասնակիցներին մեկ րոպե լռությամբ հարգել անցած տարի կյանքից հեռացած շախմատիստների հիշատակը։

ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը նշեց, որ 2009-2010թթ.-ի ընթացքում հայ շախմատիստները միջազգային մրցաշարերում 25 հաղթանակներ են նվաճել։

«Ամեն երկիր չէ, որ կարող է հպարտանալ նման նվաճումներով։ Դա շատ լավ արդյունք է մեզ համար»,- ասաց Լպուտյանը։

Ըստ Ֆեդերացիայի փոխնախագահի՝ 25 հաղթանակներից ութը Լևոն Արոնյանին են պատկանում, որոնցից ամենավառը 2009թ-ի արագ շախմատի աշխարհի առաջնության և 2010թ.-ի կայծակնային շախմատի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսն է։

«Վերջին երկու տարիների ընթացքում մեր շարքերը համալրել են յոթ նոր գրոսմայսերներ և ՖԻԴԵ-ի ութ վարպետներ»,- ասաց նա։

Լպուտյանն ավելացրեց, որ այս տարի ակնկալվում է աշխարհի առաջնությանն Արոնյանի մասնակցությունը, և Ֆեդերացիան նրա հետ մեծ հույսեր է կապում։

Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևներ է հանձնել Հայաստանի 2011թ. չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանին, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակակիրներ Սամվել Տեր-Սահակյանին և Զավեն Անդրիասյանին:  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: