481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի մասնակցի այն գործընթացներին, որոնք սպառնալիքի տակ են դնում Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցությունները. ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար
18:07
01 Փետրվարի 2011

Հայաստանը չի մասնակցի այն գործընթացներին, որոնք սպառնալիքի տակ են դնում ղարաբաղյան կարգավորման հարցով խաղաղ բանակցությունները, երեքշաբթի լրագրողներին ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Հունվարի 28-ին ԵԽԽՎ բյուրոյի նիստի ժամանակ իսպանացի պատգամավոր Խորդի Խուկլա ի Կոստան ընտրվել է հանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում: Փաստորեն ենթահանձնաժողովը երկարատև դադարից հետո կարող է վերսկսել իր գործունեությունը: Հանձնաժողովի գործունեության վերսկսմանը դեմ են հայազգի պատգամավորները:

«Մենք այդ գործընթացին լուրջ վերապահումներով ենք վերաբերվում և կարծում ենք, որ այն շատ կասկածելի է մեզ համար և չի կարող օբյեկտիվ լինել, տվյալ կապակցությամբ հայկական պատվիրակությունը չի մասնակցի այն աշխատանքին, որն ակնհայտորեն ապակառուցողական բնույթ ունի»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ ենթահանձնաժողովի շրջանակներում ինչ-որ քայլեր ձեռնարկելու բոլոր նախկին փորձերը ձախողվել են, իսկ այն պոտենցիալ սպառնալիք է իրենից ներկայացնում, քանի որ փոխադարձ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար նոր հարթակ կդառնա, այլ ոչ քաղաքակիրթ երկխոսության համար ճանապարհներ փնտրելու վայր:  

Ըստ նրա՝ մտահոգություն նաև այն փաստն է հարուցում, որ ԵԽԽՎ-ն հասկանում է, որ չի կարող այնպիսի հարցերով զբաղվել, ինչպես Զինված ուժերն են, տարածքային խնդիրները, փորձում է այդ ամենը հումանիտար հարցերով փոխարինել, այդ թվում հասարակությանը հնարավոր որոշմանը նախապատրաստելով։

«Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները բազմիցս հայտարարել են, որ բանակցությունները համալրված փաթեթով են տարվում, և դրանցից ցանկացածի բաժանումը կարող է վնաս հասցնել ողջ գործընթացին»,- ասաց Հարությունյանը։

Հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ հայկական կողմն առաջարկել է լիովին բացառել օրակարգից ենթահանձնաժողովի հարցը, քանի որ այն չի կարող ոչ մի նպատակի ծառայել և առաջարկել է այլ ձևաչափեր փնտրել։

Սակայն, ըստ նրա՝ այդ առաջարկը մերժվել է հավանաբար այն պատճառով, որ ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուն ընդամենը մեկ տարի է մնացել այդ կառույցի ղեկավարի պաշտոնում և նա իր «նվազագույն ծրագիրն» ունի, որը պետք է իրականացնի։

Հայկական կողմի հետագա քայլերի մասին խոսելիս Հարությունյանը նշեց, որ դեռ դրանք քննարկումների փուլում են գտնվում, սակայն մի բան ակնհայտ է, որ Հայաստանը հաստատ չի մասնակցի այդ ենթահանձնաժողովի աշխատանքին։

«Առավել խելամիտ որոշում կլիներ սառեցնել հարցը տվյալ փուլում, ինչպես դա եղել է երկար տարիների ընթացքում, մինչև առավել խելամիտ որոշման որոնումը, ինչը գրեթե անհնար է ակնկալել Չավուշօղլու նախագահության ժամանակահատվածում, բայց իրատեսական է որևէ խելամիտ մարդու առկայության դեպքում»,- ասաց Հարությունյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: