481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ն խայտառակեց իրեն հայ-ադրբեջանական հակամարտության հարցում կանխակալ դիրքորոշման պատճառով. պատվիրակության ղեկավար
17:56
01 Փետրվարի 2011

ԵԽԽՎ-ն խայտառակեց իրեն հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ակնհայտ կանխակալ գործունեության պատճառով, երեքշաբթի լրագրողներին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Հունվարի 28-ին ԵԽԽՎ բյուրոյի նիստի ժամանակ իսպանացի պատգամավոր Խորդի Խուկլա ի Կոստան ընտրվել է հանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում: Փաստորեն ենթահանձնաժողովը երկարատև դադարից հետո կարող է վերսկսել իր գործունեությունը: Հանձնաժողովի գործունեության վերսկսմանը դեմ են հայազգի պատգամավորները:

«ԵԽԽՎ-ում ակնհայտ են միանշանակ և միակողմանի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, ինչի կապակցությամբ որոշ հարցերում մենք այլևս պատրանքներ չունենք այս կառույցի նկատմամբ», - ասաց Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ կառույցի կանխակալության մասին խոսում են մի քանի փաստեր, որոնց թվում է այն, որ Բյուրոյի նիստի վերաբերյալ նյութերը տրամադրվել են հայկական կողմին նիստի նախօրեին, իսկ Բյուրոյի անդամներին ուղղված հայկական պատվիրակության նամակը ընդհանրապես չի տարածվել:

Բացի այդ, ինչպես նշել է հայկական պատվիրակության ղեկավարը, ենթահանձնաժողովի նախագահի ընտրությունների ժամանակ ներկայացվել են ակնհայտ կանխակալ թեկնածուներ, մասնավորապես՝ Մայքլ Հենկոկը, ով ինքն է հայտարարել իր ոչ օբյեկտիվ լինելու մասին, քանի որ կարծում է, որ «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 50 տոկոսը»:

«Այս ամենը վկայում է ներքին խաղերի և այն ամենի մասին, թե որքանով է ԵԽԽՎ-ն անվստահելի կառույց դարձել որոշ հարցերում », - ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ հաշվի առնելով նման մոտեցումները՝ Հենկոկի թեկնածությունը փոխվեց և որոշում ընդունվեց, որ ժամանակավոր ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի իսպանացի պատգամավորը, ում հետ հայկական պատվիրակությանը մինչ այժմ չի հաջողվել հանդիպել՝ հաշվի առնելով նաև այն, որ քվեարկության պահին նա դահլիճում չէր:

Հարությունյանի խոսքերով՝ հայկական պատվիրակությունը պատրաստ էր, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվելու, ինչի կապակցությամբ նախապես անձամբ հանդիպել է Բյուրոյի գրեթե բոլոր անդամների հետ և ներկայացրել է իր դիրքորոշումները:

«Այնուամենայնիվ, Բյուրոն որոշեց վերստեղծել ենթահանձնաժողովը, սակայն ոչ քվեարկության միջոցով, քանի որ քաղաքական խմբերի ղեկավարները սկզբունքորեն չառարկեցին նախագահողին», - ասաց Հարությունյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։