481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորը ֆրանսիացի խորհրդարանականից կճշտի Ղարաբաղի նկատմամբ ունեցած նրա դիրքորոշումը
17:32
01 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մտադիր է ճշտել ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության անդամ Ժան Կլոդ Մինյոնի դիրքորոշումը՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ-ի Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության փաստացի վերսկսման մասին ԵԽԽՎ Բյուրոյի որոշման կապակցությամբ:

Հունվարի 28-ին ԵԽԽՎ բյուրոյի նիստի ժամանակ իսպանացի պատգամավոր Խորդի Խուկլա ի Կոստան ընտրվել է հանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում: Փաստորեն ենթահանձնաժողովը երկարատև դադարից հետո կարող է վերսկսել իր գործունեությունը: Հանձնաժողովի գործունեության վերսկսմանը դեմ են հայազգի պատգամավորները:

Զոհրաբյանի խոսքերով՝ ԵԽԽՎ բյուրոյի նիստի նախօրեին, որի ընթացքում ընտրվեց Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահը, նա հանդիպել է Բյուրոյում ֆրանսիական կողմի ներկայացուցիչ Ժան Կլոդ Մինյոնի հետ, ով խոստացել է ելույթ ունենալ նիստի ժամանակ և ներկայացնել սեփական դիրքորոշումը:

«Մինյոնը, ում ես լուրջ պատգամավոր էի համարում, միանշանակ կերպով կիսեց հայկական կողմի դիրքորոշումներն ու խոստացավ Բյուրոյի նիստի ժամանակ հանդես գալ ԵԱՀԿ ՄԽ համանագախ-երկրի ներկայացուցչի դերում՝ հայտարարելով այլ ձևաչափում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկման անթույլատրելիության մասին», - ասաց պատգամավորը:

Սակայն Զորհաբյանի համար ամենաքիչը զարմանալի էր, որ Բյուրոյի նիստի ընթացքում Մինյոնը որևէ կերպ չարձագանքեց ելույթին:

Զոհրաբյանը նշեց, որ ինքը՝ որպես եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, անձնական նախաձեռնությամբ մտադիր է գրավոր կերպով դիմել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիայի համանախագահ Բեռնար Ֆասիեին, որպեսզի ճշտի, թե որ երկրի շահերն են պաշտպանում Ֆրանսիայի ներկայացուցիչները նմանատիպ միջազգային կառույցներում:

«Այս դեպքում միանշանական է, որ իր լռությամբ Մինյոնը չի արտահայտել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի դիրքորոշումն ու տեսակետը», - ասաց Զոհրաբյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: