483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
2010թ.-ի ընթացքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 20,8%
17:28
01 Փետրվարի 2011

2010թ.-ի արդյունքներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը  կազմել է 20,8%, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Վիճակագրության տվյալներով՝ այս ցուցանիշը կրկին ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների շրջանում։ ԱՊՀ երկրներին ընդհանուր առմամբ բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 28% -ը, իսկ ԵՄ երկրներին՝ 32%-ը։

2010թ.-ի տվյալների համաձայն՝ 2009 թվականի համեմատ Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ունեցած արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 10,6 %- ով և կազմել 995,1 մլն դոլար: Ընդ որում 2010թ.-ին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 160,8 մլն դոլար (Հայաստանի ողջ արտահանման 15,9 տոկոսը)՝ 2009թ.-ի համեմատ աճելով 49,7 տոկոսով:

Հայաստան ներմուծված ռուսական ապրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 834,4 մլն դոլար՝ աճելով 5,3%-ով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 602,9 մլն դոլար (աճելով 14,1%-ով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 15,9 %- ը։

2010թ.-ին՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18,9 տոկոսով և կազմել 4794,3 մլն դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 1011,4  մլն դոլար,  իսկ ներմուծում ծավալը՝ 3782,9 մլն դոլար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։