478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս փորձագետը կոչ է անում հայ ձեռներեցներին մտածել Հայաստանի և Ղարաբաղի մասին պատմող գրականություն հրատարակելու կարևորության մասին
16:39
01 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը կոչ է արել հայ ձեռներեցներին մտածել հատուկ հիմնադրամի ստեղծման մասին, որի միջոցով հնարավոր կլինի Հայաստանի և Ղարաբաղի մասին պատմող գրականություն հրատարակել:

«Սիրելի հայ գործարարներ հավաքվեք, ստեղծեք հիմնադրամ, ինքներդ այն վերահսկեք, վճարեք գոնե ծախսերը, և մենք պատրաստ ենք հրատարակել նման գրքեր», - «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զախարովը:

Նրա խոսքերով՝ խոսքը միլիոնավոր դոլարների մասին չէ, այլ՝ 150 հազար ռուբլու՝ կախված տպաքանակից:

Զախարովը նաև ավելացրեց, որ կան ռուս հեղինակների կողմից գրված Ղարաբաղի և Հայաստանի պատմության մասին գրքեր, սակայն դրանք հրատարակված չեն:

«Մեզ մոտ կա «Ղարաբաղն ու Ռուսաստանը» հսկա ժողովածուն: Այն պետք է հրատարակել 2 հազար տպաքանակով, որի համար հարկավոր է շուրջ 250 հազար ռուբլի... Մեզ մոտ է Կովկասյան ժողովածուի յոթերորդ հատորը, այնտեղ կան Հյուսիսային և Հարավային Կովկասի պատմության, քաղաքական հարցերի մասին հոդվածներ: Այսինքն մենք բավականին մեծ պորտֆել ունենք», - ասաց Զախարովը:

Միաժամանակ նա ավելացրեց, որ հիմա Ռուսաստանում ամեն ամիս լույս է տեսնում ադրբեջանցի հեղինակների մեկ, երբեմն երկու գիրք, որոնք պատմում են Հարավային Կովկասի, Հայաստանի և Ղարաբաղի մասին:

«Այդ գրքերը սուտ են պարունակում, և դուք դա գիտեք... Նրանք զբաղվում են պատմության խեղաթյուրմամբ ժամանակակից փուլում, երբ գրում են այն մասին, թե հայերը Կովկասի ժողովուրդ չեն, նրանք եկել են Եվրոպայից շատ ուշ ժամանակաշրջանում: Սակայն հայտնի է, թե ով է 301 թ.-ին ընդունել քրիստոնեությունն ու հայտնի է՝ որտեղ», - ասաց Զախարովը:

Նրա խոսքերով՝ «ադրբեջանցի ժողովուրդ» հասկացությունը հայտնվել է միայն 20-րդ դարում, և չի էլ ընդունվել այդ ժողովրդի կողմից, որն իրեն կովկասցի թաթար է կոչել:

«Այս ամենը հարկավոր էր Թուրքիային՝ միասնական կառույցի՝ թուրքական պետության ստեղծման համար՝ Իրանից մի մաս վերցնելու նպատակով», - նշեց փորձագետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: