486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը. ռուս փորձագետ
15:51
01 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, կարծում է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը:

«Հայաստանը պետք է մտածի և գնա այդ քայլին... Ինչի՞ց ենք վախենում. ինչ կասի օվկիանոսի այն կողմում գտնվող հորեղբա՞յրը: Օվկիանոսի այն կողմում գտնվող հորեղբայրը երբեք ոչնչից գոհ չի լինի», - երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զախարովը:

Նա հիշեցրեց, որ երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիան և Աբխազիան, մեծ իրարանցում առաջացավ, սակայն ռուսական կողմը գնաց այդ քայլին:

«Չպետք է սպասել պատերազմական գործողությունների մեկնարկին: Ավելի լավ է դա նախօրոք անել, այդ ժամանակ Հայաստանը Ղարաբաղի հետ ռազմական օգնության և աջակցության մասին միջկառավարական պայմանագիր կնքելու օրինական իրավունք կունենա», - ասաց Զախարովը:

Փորձագետի խոսքերով՝ ինը Իրանում հանդիպել է դիվանագետների, գիտնականների, վերլուծաբանների հետ, և նրանք հասկանում են, որ Ղարաբաղը կայացած պետություն է:

«20-ից ավել տարիների ընթացքում Ղարաբաղը կայացել է որպես պետություն: Այնտեղ աշխատում են բոլոր համակարգերը, իշխանության բոլոր մարմինները, ընթանում է ընտրական գործընթաց: Ես տարվա մեջ մոտավորապես հինգ անգամ լինում եմ Ղարաբաղում, այդ ամենը տեսել եմ, գիտեմ: Ինձ համար շատ լավ հասկանալի է, թե ինչ է այնտեղ տեղի ունենում», - ասաց Զախարովը:

Նա նաև նշեց, որ հնարավոր է Ղարաբաղի ճանաչումը տեսանելի հեռանկարում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։