478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Միջտարածաշրջանային համագործակցության առաջին ռուս-հայկական ֆորումը տեղի կունենա մարտի 28-31-ը Երևանում
15:26
01 Փետրվարի 2011

Միջտարածաշրջանային համագործակցության առաջին ռուս-հայկական ֆորումը տեղի կունենա մարտի 28-31-ը Երևանում, ռուս գրողների, բանաստեղծների, գիտնականների և հասարակական գործիչների անունները կրող երևանյան և մարզային դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդատու Վիկտոր Կրիվոպուսկովը։
 
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը, հանդիպմանը խոսք է եղել ուսումնակրթական ոլորտում  համանուն ռուսական դպրոցների հետ կապերի ամրապնդման և հաստատման, դպրոցական զբոսաշրջության կազմակերպման, ուսուցիչների փոխգործակցության մասին։

Հանդիպման ընթացքում Կրիվոպուսկովը տեղեկացրեց տնօրեններին ներկայացուցչության գործունեության և միջոցառումների մասին, որոնք նվիրված էին հոբելյանական և հիշարժան տարեթվերի՝ Յուրի Գագարինի տիեզերք թռիչքի 50-ամյակին, Հայրենական մեծ պատերազմի սկզբի 70-ամյակին (1941-1945թթ.), ԱՊՀ կրթության 20-ամյակին, Վալերի Բրյուսովի հայկական  պոեզիայի ռուսաց լեզվով հատընտիրի լույս ընծայման 95-ամյակին։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Անաիդա Ղազարյանը, ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Նատալյա Երյոմենկոն, Ռուսաց լեզվի ուսումնամանկավարժական կենտրոնի գործադիր տնօրեն Գուրգեն Բարիկյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: