486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Առաջիկա հինգ-յոթ տարվա ընթացքում աշխարհի քարտեզի վրա կհայտնվեն նոր պետություններ. ռուս փորձագետ
15:16
01 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա հինգ, առավելագույնը յոթ տարվա ընթացքում աշխարհի քարտեզի վրա կհայտնվեն նոր պետություններ, կարծում է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը:

«Ամերիկացիների համար այժմ կարևոր է խախտել Յալթյան-Պոտսդամյան պայմանավորվածություններն ու սկսել աշխարհի նոր վերաբաժանումը», - «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը:

Նրա խոսքերով՝ Կոսովոյի ճանաչումը հարկավոր էր Արևմուտքին և Միացյալ Նահանգներին ՄԱԿ-ի լռակյաց համաձայնությամբ ևս մեկ պետության՝ Քրդստանի ճանաչմանն ուղղված երկրորդ քայլը կատարելու համար:

Սակայն փորձագետը նշեց, որ «այս հարցում Ամերիկան սայթաքեց»:

«Թուրքիան անհանգստացավ, քանի որ Հյուսիսատլանտյան Դաշինքում նրա եղբայրը իր մեջքի հետևում նման բաներ է անում: Թուրքիան անմիջապես ցույց տվեց, թե ով է կովկասյան տան տերը՝ հանդես գալով Կովկասում խաղաղության պլատֆորմի նախաձեռնությամբ և քննարկելով Կովկասում խաղաղության և կարգուկանոնի հաստատման պլատֆորմը Ռուսաստանի հետ», - ասաց Զախարովը:

Նրա խոսքերով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները բարդացան, Անկարան նույնիսկ խոչընդոտեց Սև ծով ամերիկյան ռազմանավերի մուտքը:

«Այս ամենը կապված էր Քրդստանի հետ, և Ամերիկան հետաձգեց այդ թեման՝ սկսելով մտածել այլ պետությունների մասին», - ասաց Զախարովը:

«Այն, ինչ տեղի ունեցավ Սուդանում, այն, ինչ տեղի է ունենում Աֆրիկյան մայրցամաքում և այսօր Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, այս ամենը մեկ շղթայի շարունակությունն է: Առաջիկա հինգ-յոթ տարվա ընթացքում աշխարհի քարտեզի վրա կհայտնվեն նոր պետություններ: Ժամանակի հարց է թե, որքանով դա կլինի իրական, որքանով դրանք իրական պետություններ կլինեն», - նշեց փորձագետը:

«Մուբարաքն իշխել է 30 տարի, և ամեն ինչ նորմալ էր: Հանկարծ հայտնվեց մի մարդ, ով երբեք չի եղել Եգիպտոսում և սկսեց ինչ-որ նոր գաղափարներ առաջարկել: Նման բան կարելի է գտնել ցանկացած երկրում... Այդ պատճառով եգիպտական իրադարձությունները վերջինը չեն», - ավելացրեց փորձագետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։