481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը մտադիր է խորհրդարանը դարձնել երկպալատանի և սփյուռքահայերին հնարավորություն տալ մասնակցելու պետական կառավարմանը. նախարար
19:23
31 Հունվարի 2011

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՀ նախագահի՝ Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը երկպալատանի դարձնելու մտադրության մասին, ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկել նաև աշխարհասփյուռ հայրենակիցների ներկայացուցիչներին։

«Հանրապետության նախագահը, քննարկելով խնդիրը, եկել է եզրակացություն, և անում է առաջարկություն, որ, այո, պետք է Հայաստանի պետական կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ լինեն, որոնք կարող են սփյուռքահայերին հնարավորություն տալ մասնակցելու պետական կառավարմանը»,- ասաց նախարարը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի եթերում։
Սփյուռքի նախարարը Կալիֆոռնիայում է հայկական խոշորագույն համայնքի բոլոր կառույցների ղեկավարների հետ հանդիպելու նպատակով։

Հակոբյանը պատահական չի համարում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու մտադրությունը: «Վերին պալատը դա սենատն է, որտեղ պետք է նաև սփյուռքահայեր ընդգրկվեն: Ես այսօր տեսա, մեր կալիֆոռնիահայ համայնքի ոգևորությունը սենատի ստեղծման գաղափարի շուրջ»,- ասաց նախարարը։

Նա ավելացրեց, որ նախագահի առաջին քայլն այն էր, որ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, նախարարության ստեղծմամբ մշակվեց լուրջ քաղաքականություն սփյուռք-հայրենիք կապերի նկատմամբ, երկրորդը` ներդրվեց երկքաղաքացիության ինստիտուտը, երրորդը, փաստորեն, կլինի վերին պալատի ստեղծումը, որով սփյուռքահայը իր ձայնը, խոսքը կունենա պետական կառավարման, քաղաքականության մշակման և պետական իշխանության գործում:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: