487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան տեղ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. ՀՀԿ խմբակցության քարտուղար
14:15
31 Հունվարի 2011

Թուրքիան չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կարծում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Թուրքիայի բոլոր ջանքերը, որոնք ուղղված են որպես միջնորդ այդ հակամարտության մեջ ներգրավված լինելուն, դատապարտված են ձախողման, քանի որ Հայաստանը և, համոզված եմ, Ղարաբաղը ևս դա թույլ չեն տա», - երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի և թուրք քաղաքական գործիչների ջանքերով վերականգնված ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը չի կարող դրական դերակատարություն ունենալ կամ ընդհանրապես որևէ դեր խաղալ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում:

Հունվարի 28-ին ԵԽԽՎ բյուրոյի նիստի ժամանակ իսպանացի պատգամավոր Խորդի Խուկլա ի Կոստան ընտրվել է ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով հանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում: Փաստորեն ենթահանձնաժողովը երկարատև դադարից հետո կարող է վերսկսել իր գործունեությունը: Հանձնաժողովի գործունեության վերսկսմանը դեմ են հայազգի պատգամավորները:

«Ինչպես Հայաստանը, այնպես էլ համանախագահ-երկրները բազմիցս հայտարարել են, որ բացի Մինսկի խմբի ձևաչափից մնացած բոլոր ձևաչափերը կարող են վնասել բանակցություններին և ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, այդ պատճառով Չավուշօղլուի որոշումը պատասխան էր թուրք-ադրբեջանական լոբբի ջանքերին», - ասաց նա:

ՀՀԿ խմբակցության քարտուղարը այս որոշումը կապեց նաև Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Նա նշեց, որ հայկական համայնքը բավականին փոքրաթիվ է և չի կարող ազդել այդ երկրի ներքաղաքական կյանքի վրա, և այդ պատճառով սերմանելով ազգայնամոլ տրամադրություններ՝ թուրք քաղաքական գործիչները փորձում են ձեռք բերել ազգայնական ուժերի ձայները:

«Այսպիսով՝ ենթահանձնաժողովի աշխատանքի վերսկսման որոշումը պայմանավորված է ներքին և արտաքին գործոններով», - ասաց Շարմազանովը:

Նա նաև ավելացրեց, որ Թուրքիան հետամուտ է լինում նեոօսմանիզմի տեսությանը:

Շարմազանովը հիշեցրեց, որ Washington Post-ին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական վերնախավի երազանքն է ստեղծել Օսմանյան կայսրության ազգերի միություն՝ Բրիտանական Միության նմանությամբ:

«Սակայն Դավութօղլուն մոռացել է, որ անհնար է նման զուգահեռնել անցկացնել, քանի որ դրանք գտնվում են տարբեր արժեհամակարգերում: Եթե Բրիտանական Միությունը հենվում է մարդու իրավունքների վրա, ապա Օսմանյան կայսրության մեջ ներառված գրեթե բոլոր ազգերը, բացի թուրքերից, վերապրել են ցեղասպանություն, ջարդեր: Այդ պատճառով նեոօսմանիզմի քաղաքականությունը չի կարող ապագա ունենալ, և դա վտանգավոր է ոչ միայն հարևանների, այլև ողջ տարածաշրջանի համար», - ասաց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։