480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ժողովրդական կուսակցությունը Երևանում բաց երկնքի տակ համաժողով կանցկացնի
13:57
31 Հունվարի 2011

Ժողովրդական կուսակցությունը փետրվարի 15-ին Երևանում բաց երկնքի տակ համաժողով կանցկացնի, երկուշաբթի լրագրողներին հայտնեց կուսակցության առաջնորդ, «ԱԼՄ» լրատվական հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանը։

«Մենք ուզում էինք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության հերթական համագումարն անցկացնել, սակայն երկու ժամվա համար ութ հազարանոց դահլիճի վարձակալման համար մեզանից 10 մլն դրամ (շուրջ 28 հազար դոլար) պահանջեցին, իսկ այնուհետև ասացին, որ դահլիճը սառցադաշտի համար է նախատեսված։ Այդ պատճառով մենք որոշեցինք համաժողով անցկացնել  բաց երկնքի տակ, որտեղ արդեն ոչ թե 8, այլ 50 հազար մարդ կլինի»,- ասաց Կարապետյանը։

Նա ավելացրեց, որ համաժողովի արդյունքում Ժողովրդական կուսակցությունը գրավոր վերջնագիր կներկայացնի հայկական իշխանություններին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով։ «Ի տարբերություն Հայ ազգային կոնգրեսի՝ մենք առաջին հերթին կպահանջենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, հետո միայն՝ նախագահական»,- ասաց Կարապետյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ մինչև փետրվարի 28-ը ծրագրվում է ազատամարտիկների և երիտասարդական համաժողովներ անցկացնել։ «Մենք ծրագրում ենք այդ հավաքները ՀՀ կառավարության նիստի դահլիճում անցկացնել։ Եթե մեզ մերժեն, դրանք բաց երկնքի տակ կանցկացնենք»,- ասաց Կարապետյանը։

«Եթե մինչև փետրվարի 28-ը մեր գործողությունները կոնկրետ արդյունք չունենան, մենք որոշիչ գործողությունների կանցնենք»,- ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ որոշիչ գործողություններ ինքը մշտական հանրահավաքներն է անվանում։

Ժողովրդական կուսակցության ղեկավարը նշեց, որ Հայաստանում իրական ընդդիմադիր ուժը հենց իր կողմից ղեկավարած կուսակցությունն է։ «Այն խոսակցությունները, թե մենք փորձում ենք ՀԱԿ-ից ձայներ «քաշել», իրականությանը չեն համապատասխանում։ Մենք այնքան ձայն ունենք, որ մենք ինքներս կարող ենք դրանք ՀԱԿ-ին տալ»,- ավելացրեց նա։

Այն հարցին, թե նա կհամաձայնի՞ ինչ-որ պետական պաշտոն զբաղեցնել, եթե նրան առաջարկեն, Կարապետյանը նշեց, որ մեկ տարի առաջ հաճույքով կհամաձայներ Օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնել, սակայն այսօր, ԱԼՄ պատմությունից հետո, ոչինչ չի ընդունի ներկա իշխանություններից։

Տիգրան Կարապետյանի կողմից 2001 թ.-ին ստեղծված հեուստաընկերությունը նախորդ տարվա դեկտեմբերի կեսին «Երևան» հեռուստաալիքին զիջեց թվային հեռարձակման հաճախականությունների բաշխման մրցույթում:

ԱԼՄ հեռուստաալիքի աջակցման հանրահավաքներն արդեն անցկացվել են Երևանում, Վանաձորում, Գյումրիում։ Հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը հունվարի 20-ին, երբ սպառվել է նախկին արտոնագրի ժամկետը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: