483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Դիզենտերեայի համաճարակ Վանաձորում չկա. առողջապահության նախարարություն
19:27
27 Հունվարի 2011

Դիզենտերեայի համաճարակ կամ այդ հիվանդության բռնկում Լոռու մարզում, մասնավորապես, Վանաձոր քաղաքում, չի արձանագրվել, տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նախօրեին հայտնել էր Հայկական երկրորդ հեռուստաալիքը, Վանաձորում բացահայտվել է երեխաների շրջանում սուր դիզենտերեայի երկու դեպք, հիվանդները քաղաքային ինֆեկցիոն հիվանդանոցում են։

«Լոռու մարզում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությամբ վերջին 2 հիվանդից մեկը Լոռու մարզի Շահումյան համայնքից է, մյուսը` Վանաձորից: Այս դեպքերը համաճարակաբանական առումով միմյանց հետ ոչ մի կապ չունեն»,- նշվում է նախարարության հաղորդագրությունում:

Միաժամանակ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ վերջին 10 օրվա ընթացքում Վանաձորի հիվանդանոցի ինֆեկցիոն  բաժանմունքում բուժվել է ոչ աղիքային վարակով 2 և տարբեր աղիքային հիվանդություններով 18, հիմնականում պայմանական ախտածին հարուցիչներով հարուցված, և դիզենտերիայով 3 հիվանդ, որոնք բնակվում են Վանաձորի տարբեր թաղամասերում և միմյանց հետ որևէ առնչություն չունեն:

«Դիզենտերիայի նշված դեպքերը ֆոնային բնույթ են կրում, քանի որ դիզենտերիայի հարուցիչը միշտ էլ շրջանառում է շրջակա միջավայրում, ինչի հետևանքով երբեմն բնակչության շրջանում արձանագրվում են հատուկենտ դեպքեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիզենտերիայով հիվանդները հիմնականում կարող էին վարակվել ձեռքերի հիգիենայի ոչ պատշաճ պահպանման, սննդամթերքի հետ կեղտոտ ձեռքերով շփվելու, չլվացված որևէ մթերքով սնվելու, փողոցում, պատահական վայրերում վաճառվող սննդամթերքից օգտվելու, ոչ ճիշտ պայմաններում պահվող և վաճառվող սննդամթերքով սնվելու հետևանքով:

Դիզենտերիան կամ Շիգելլոզը աղիքային վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մանրէ է: Գաղտնի շրջանը տևում է 2-7, միջինում` 3-5 օր, հիվանդությունը կարող է ընթանալ ցնցումներով, բարձր ջերմությամբ, լուծով, որը կարող է ունենալ տեսանելի արյան պարունակություն, գլխացավով, սրտխառնոցով, փսխումով: Հիվանդների մոտ կարող է լինել նաև միայն սուր ջրային լուծ` առանց տեսանելի արյան և այլ ախտանշանների` հատկապես հիվանդության սկզբում:

Վարակի աղբյուրը դիզենտերիայով հիվանդները կամ վարակակիրներն են, որոնց շրջակա միջավայր են արտազատում դիզենտերիայի մանրէներ: Առողջ մարդու օրգանիզմ այս հիվանդության հարուցիչը թափանցում է բերանի խոռոչով: Վարակը փոխանցվում է ջրի, սննդամթերքի, կեղտոտ ձեռքերի միջոցով: Կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն:

Աղիքային վարակիչ հիվանդություններով, այդ թվում` դիզենտերիայով չհիվանդանալու համար անհրաժեշտ է մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով, սննդամթերքը պահել փակ տարաներում` աղտոտումից խուսափելու համար, արագ փչացող սննդամթերքը պահել սառնարանում, ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո լվանալ օճառով։ Բացի այդ,  աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ։ -0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։