486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը կարևորում է մարդկային գործոնը հզոր բանակի համար
19:11
27 Հունվարի 2011

Նույնիսկ 21-րդ դարում Բանակի հզորությունը որոշվում է, նախևառաջ, մարդկային գործոնով, վստահ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իհարկե, մեր բանակի ներկա հնարավորությունները համեմատելի չեն Արցախյան ազատամարտի ժամանակների հնարավորությունների հետ: Այսօր մենք ունենք որակապես բոլորովին այլ մակարդակ»,- հինգշաբթի ասաց Հայաստանի նախագահը Հայկական Բանակի օրվա առթիվ ԶՈՒ զինծառայողների պարգևատրման արարողությունից հետո հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում։

Պետության ղեկավարը նշեց, որ Հայկական կանոնավոր բանակի արժեքն ու նշանակությունը ակնհայտ է բոլոր հայերի համար, հատկապես` մեր օրերում: Նրա խոսքերով՝ Բանակի օրը նաև առիթ է հիշելու նրանց, ովքեր ԽՍՀՄ փլուզումից հետո վերստեղծեցին Հայաստանի զինված ուժերը:

«Պատերազմական ու ճգնաժամային բարդագույն իրավիճակում մեր ժողովուրդը կատարեց պատմական ու անշրջելի քայլ` հանուն այդ վեհ նպատակի լարելով իր ողջ ուժերը, Հայոց կազմավորվող բանակին տվեց այն, ինչ կարող էր»,- ասաց նախագահը։

Սարգսյանը նշեց, որ այսօր հայ ժողովրդի բոլոր հատվածները հպարտությամբ են արտասանում «Մեր անունն է Հայկական բանակ» ձևակերպումը։ «Այդ բանակն անցավ ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, որ, մեծ հաշվով, մեր երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է»,- ասաց պետության ղեկավարը։

«Ոչ ոքի տրված չէ մեր փոխարեն որոշել մեր արյան գինը: Փորձություններից մենք դուրս ենք եկել պարզ ճակատով, և այդ ճակատը Հայոց բանակն է` բառի և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով»,- ասաց պետության ղեկավարը:

Նախագահ Սարգսյանն ընդգծեց, որ եթե շատ եկեղեցիների հիմքում սրբերի մասունքներն են, այդպես էլ հայոց բանակի հիմքում հայ նահատակների աճյուններն են։

Արարողության ժամանակ «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար» առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեցին 13742 զորամասի հրամանատար, գնդապետ Ալբերտ Մարդոյանը և 24939 զորամասի հրամանատար, գնդապետ Առաքել Մարտիկյանը։ Եվս վեց զինծառայողներ արժանացան «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար» երկրորդ աստիճանի մեդալի, «Արիության համար» մեդալով պարգևատրվեցին տասը զինվորականներ, «Մարտական ծառայության համար» ՝ ավելի քան 50 զինծառայողներ և ազատամարտիկներ, ոմանք՝ ցմահ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: