478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը զրուցել է բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ
18:03
27 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի զրուցել է բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի առջև, որտեղ մինչ այդ Հայկական բանակի օրվա առթիվ անցկացվում էր ՀՀ ԶՈւ զինծառայողների պարգևատրման արարողությունը:

Պարգևատրման արարողության ավարտից հետո նախագահն ու պարգևատրված զինծառայողները դուրս են եկել նախագահի նստավայրի շենքի աստիճանների մոտ՝ լուսանկարվելու նպատակով:

Այդ ժամանակ զոհված զինծառայողների ծնողները բացականչում էին՝ պահանջելով բացահայտել պարտադիր զինծառայության զորակոչված իրենց որդիների մահվան դեպքերի պատճառները:

Բողոքող ծնողներին են մոտեցել ՀՀ նախագահն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Երկխոսությունը տեղի է ունեցել նախագահական նստավայրի երկաթե դարպասների միջով:

«Ես այս ամենը լսում եմ արդեն 20 տարի, այնպես որ փորձեք հանգիստ բացատրել ձեր պահանջները: Նշանակվել է զինվորական նոր դատախազ, որը ժամը 16:00-ին կգա այստեղ: Եթե ցանկանում եք, սպասեք այստեղ, նա կկանչի ձեզ, կլսի և կներկայացնի իր մոտեցումները: Այս գործերի բոլոր հանգամանքների բացահայտման գործում ամենաշահագրգռված մարդը ես եմ», - ասել է նախագահը բողոքող ծնողների հետ զրուցելիս:

ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին հավաստիացրել է, որ բոլոր այդ գործերը գտնվում են իր անձնական վերահսկողության տակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: