486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հելսինկյան կոմիտեն կոչ է անում ԶԼՄ-ներին կրոնական փոքրամասնությունները աղանդ չանվանել
17:54
27 Հունվարի 2011

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կոչ արեց հայկական ԶԼՄ-ներին հրաժարվել հանրապետության տարածքում գործող կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող «աղանդ» արտահայտությունը։

«Աղանդ» բառն իրավաբանական տերմին չէ։ Պետք է ասել, որ քրիստոնեական և մահմեդական դավանանքում «աղանդ» հասկացությունն ընկալվում է որպես վիրավորանք և պիտակ... Կարծում եմ, որ «աղանդ» տերմինն օգտագործողները լավ գիտեն դրա վիրավորական նշանակության մասին»,- ասաց Իշխանյանը հինգշաբթի Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեության խնդիրներին ու իրավունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ։

Նրա խոսքերով, կոմիտեի անցկացրած մոնիտորինգը ցույց է տվել, որ ինչպես երևանյան, այնպես էլ հայկական մարզային ԶԼՄ-ները բավականին հաճախ են գործածում «աղանդ» հասկացությունը և նպաստում են հասարակայնության կարծիքի խողաթյուրմանն իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով։

Կոմիտեի ղեկավարը նշեց, որ հասարակայնության նմանատիպ վերաբերմունքը ձևավորվում է հանրապետության մի շարք օրենքներից, որոնց որոշ կետեր ուղղակի հակասում են կրոնական բոլոր կազմակերպությունների շահերի պաշտպանությանը, բացի Հայ Առաքելական Եկեղեցուց։

Մասնավորապես, Իշխանյանը նշեց, որ միջին դասարանների պարտադիր ուսումնական ծրագրում Հայ Առաքելական եկեղեցու պատմության դասավանդումը խախտում է երեխայի իրավունքները ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, քանի որ քարոզում է միայն ՀԱԵ-ն և զրկում է երեխաներին դավանանքի ազատ ընտրությունից։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, հատկապես մարզերում, առանձնացված են ապրում՝ վախենալով մասնակցել հասարակական կյանքին մարդկանց բացասական վերաբերմունքի պատճառով։

Բացի այդ, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները խուսափում են հեռուստատեսային ծրագրերին մասնակցելուց՝ մտահոգվելով հենց լրագրողների կողմից դատապարտության ենթարկվելու վերաբերյալ։ 

Իր հերթին կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասատրյանը մասամբ չի համաձայնել Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավարի հետ՝ նշելով, որ ներկայումս կրոնական փոքրամասնությունները հանրապետության տարածքում օգտվում են բավարար ազատությունից։

Ասատրյանն ընդգծեց, որ Հայաստանում կրոնական կազմակերպությունների ազատությունը շոշափելի է հարևան պետություններում՝ Թուրքիայում և Վրաստանում նրանց նկատմամբ ստեղծված իրավիճակի համեմատ։

Միաժամանակ Ասատրյանն ընդգծեց կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության դաստիարակման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ դա Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերից է։

Նա ավելացրեց, որ 1997 թվականի «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը հնացել է և լրացումների կարիք է զգում, որոնց ուղղությամբ ներկայումս աշխատում են հայ խորհրդարանականները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։