486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման մասին օրենքում հաշվի չեն առնվել բազմաթիվ կարևոր պահեր. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար
16:33
27 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի մասին օրինագծում փոփոխություններ մտցնելիս հաշվի չեն առնվել բազմաթիվ կարևոր, սկզբունքային և էական պահեր, հինգշաբթի լրագրողներին ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

«Բնականաբար, դա չի կարող չանդրադառնալ տենդերների անցկացման գործընթացի վրա», - ասաց Կապինոսը:

Դեսպանի խոսքերով՝ ժողովրդավարական գործընթացն առաջին հերթին կապված է օրենքի գերակայության սկզբունքն առաջ տանելու հետ: «Ցավոք, ոչ բոլոր մասնակիցները (հեռուստառադիոհեռարձակման թվայնացման արտոնագրի մրցույթի), ում իրավունքները ոտնահարվել են, դատարան են դիմել», - ասաց նա՝ ավելացնելով, որ որոշումների կայացման հարցում հնարավոր խախտումների մասին ցանկացած բողոք պետք է վիճարկվի դատարաններում:

«Հուսով եմ, որ նախագահի կողմից ստեղծված և մարդու իրավունքների պաշտպանի կողմից գլխավորած խումբը կկրկնապատկի իր ջանքերը և կհասնի հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում նոր զգալի փոփոխությունների, ինչը թույլ կտա ոլորտի կարգավորման գործընթացը դարձնել ավելի արդյունավետ», - ասաց դեսպանը:

Թվային հեռարձակմանն անցնելու օրենքի համաձայն, Հայաստանում կստեղծվի թվային հեռարձակման ցանց, մասնավորապես Երևանում կգործի 18 հեռուստաալիք և 12 ռադիոկայան, իսկ հանրապետության մարզերում՝ 9 հեռուստաալիք և 4 ռադիոկայան: Հայաստանի՝ թվային հեռարձակման անցնելը պայմանավորված է ԵՄ առջև երկրի ունեցած պարտավորություններով:

Հայաստանում դեկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքների համաձայն՝ թվային հեռարձակման արտոնագիր չեն ստացել «А1+» ընդդիմադիր հեռուստաընկերությունը և «ԱԼՄ» հեռուստաալիքը, իսկ մարզային հաճախականություններում՝ Գյումրիի «Գալա» ընդդիմադիր հեռուստաալիքը («Չապ» ՍՊԸ):

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։