478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում դիաբետով հիվանդները չեն ցանկանում իմանալ իրենց ախտորոշման մասին. բժիշկ
16:09
27 Հունվարի 2011

Հայաստանում դիաբետով հիվանդները խուսափում են դիմել բժշկի և պարզապես չեն ցանկանում իմանալ իրենց ախտորոշման մասին, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երևան» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը:

«Դիաբետի հիմնական վտանգն այն է, որ հիվանդությունը դժվար է ախտորոշել, հիվանդները խուսափում են դիմել բժշկի, հաճախ չեն ցանկանում իմանալ իրենց ախտորոշման մասին և նույնիսկ խնդրում են բժշկին, որ չասի, որ իրենք հիվանդ են դիաբետով: Շաքարային դիաբետը դանդաղ է զարգանում, հիվանդներից շատերը պարզապես ուշադրություն չեն դարձնում ախտանիշների վրա, որոնց թվում են մշտական ծարավը, քաշի արագ կորուստը, սովի մշտական զգացումը, գիշերամիզությունը», - ասաց նա:

Բաղրամյանի խոսքերով՝ դիաբետն առաջին հերթին ախտահարում է անոթները, հանգեցնում է դրանց պատերի հաստացման, անդրադառնում է լյարդի, սիրտ-անոթային համակարգի վրա: Էնդոկրինոլոգը նշեց, որ դիաբետն ազդում է նաև տեսողության վրա, այն կարող է ոտքերի ցավի պատճառ դառնալ: Դիաբետը արյան շրջանառության խախտման պատճառով կարող է հանգեցնել ոտքերի այտուցման: Ինչպես նշեց Բաղրամյանը, այս դեպքում նույնիսկ ամենաչնչին կոշտուկը և քերծվածքը հանգեցնում է արագընթաց գանգրենայի: Բժշկի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2010 թ.-ին միայն «Երևան» բժշկական կենտրոնում դիաբետով տառապող 130 մարդու մոտ անդամահատվել են ոտքերը:

«Շաքարային դիաբետը չափազանց ծանր հիվանդություն է: Շատերը ասում են, թե այն հիվանդություն չէ, այլ կենսակերպ է: Ես համաձայն չեմ, դիաբետը սխալ կենսակերպի հետևանք է», - ասաց Բաղրամյանը:

Էնդոկրինոլոգը նշեց, որ նմանատիպ կենսակերպի հետևանքներն ի հայտ են գալիս 5-10, երբեմն նույնիսկ 20 տարի անց: Ինչպես նշեց Բաղրամյանը, սխալ ապրելակերպի հիմնական դրսևորումներն են սնունդ ընդունելու սխալ ռեժիմը, քիչ շարժվելը, ինչը հանգեցնում է ճարպակալման, իսկ այնուհետև՝ դիաբետի: Բաղրամյանը ընդգծեց, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց 95 տոկոսը դիաբետ ունի:

Փորձագետը տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Երկրագնդի ամեն չորրորդ բնակիչը տառապում է դիաբետով, իսկ առաջիկա 10-15 տարվա ընթացքում դիաբետով կտառապի ամեն երրորդը: Բաղրամյանն ավելացրեց, որ Հայաստանը շատ մոտ է այս ցուցանիշներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: