484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բնակվող հրեաները հանրահավաքով կնշեն Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը
15:39
27 Հունվարի 2011

Հայաստանում բնակվող հրեաները կնշեն Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը՝ հանրահավաք անցկացնելով Երևանում գտնվող հրեաների ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

2005 թ.-ի նոյեմբերի 1-ի որոշման համաձայն, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը խորհրդային զորքի կողմից Աուշվիցի ազատագրման օրը՝ հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր է հայտարարել:

«Մենք ցանկացած ցեղասպանության՝ մասնավորապես Հոլոքոստի ժխտումը մարդկության դեմ հանցագործություն ենք համարում: Ամենամեծ չարիքն այն է, որ ահաբեկչության վտանգը 20-րդ դարի սկզբի իրադարձությունների ժխտման հետևանքն է՝ սկսած Հայոց ցեղասպանությունից ընդհուպ մինչև Հոլոքոստի իրադարձությունները», - ասաց նա՝ նշելով, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կազմակերպված ահաբեկությունն այդ ընդհանուր չարիքի շարունակությունն է:

Վարժապետյանը նշեց, որ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը հրեական բոլոր համայնքները համախմբվում են հիշողության հիման վրա, և հատուկ ուշադրության են արժանանում «խաղաղության սրբի կոչում» ունեցող մարդիկ, նրանք, ովքեր ցեղասպանության ժամանակ կյանքեր են փրկել:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հրեական համայնքի գործողությունների մասին՝ Վարժապետյանը նշեց, որ բոլոր բարձր ամբիոններից խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, անգամ դիմել է Քնեսեթ:

«Այժմ մենք Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հերթական հայտարարություն ենք պատրաստում Քնեսեթ ներկայացնելու համար... Հայ ժողովրդի ցավն իմ ցավն է: Սխալ է այն կարծիքը, թե ցեղասպանության ճանաչման ժամանակը դեռ չի եկել, կարելի է ասել, որ արդեն ուշ է, ցեղասպանությունը պետք է ճանաչվեր մի քանի տարի առաջ», - ասաց Վարժապետյանը:

Հայաստանի հրեական համայնքի ղեկավարն ավելացրեց, որ հրեաները չեն ժխտում Հայոց ցեղասպանությունը: Նրա կարծիքով՝ դա կապված է Իսրայելի անվտանգության հետ: «Կգա Հայոց ցեղասպանության ճանաչման օրը», - վստահեցրեց նա:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: