483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԶԼՄ-ների ազատությունը կարևորագույն նշանակություն ունի երկրի արդյունավետ կառավարման համար. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար
15:37
27 Հունվարի 2011

ԶԼՄ-ների ազատությունը մարդու իրավունքների և մարդկային ազատությունների հիմնական բաղադրիչներից մեկն է և կարևորագույն նշանակություն ունի երկրի բարեխիղճ կառավարման ապահովման համար, ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

«ԶԼՄ-ները պետք է հետադարձ կապ ապահովեն ժողովրդի հետ, առանց դրա անհնար է բարեխիղճ և արդյունավետ կառավարում իրագործելե, - հինգշաբթի Երևանում «ԶԼՄ-ները Հայաստանում. 2010 թ.-ի անդրադարձները և 2011-ի միտումներըե թեմայով կոնֆերանսի ժամանակ ասել է Կապինոսը:

Դեսպանի կարծիքով՝ շատ կարևոր է հայկական ԶԼՄ-ների ինքնակարգավորման գործընթացի զարգացումը, ինչը խթանում է լրագրողների պրոֆեսիոնալիզմն ու բարոյականությունը:

Կապինոսն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնության կիրառման դեպքերի մասին տեղեկություններին և բողոքներին: «Նման խնդիրների լուծման համար մենք համագործակցում ենք Հայաստանի իրավապահ մարմինների հետ: Ցանկանում եմ ընդգծել, որ մեղավորներին պատժելը կնպաստի նման դեպքերի կանխմանըե, - ավելացրեց նա:

Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն իր հերթին նշել է, որ նմանատիպ միջոցառումները օգնում են ուշադրությունը կենտրոնացնել ԶԼՄ-ների ազատության խնդրի վրա:
«ԶԼՄ-ների ազատությունը ժողովրդավարական պետություն կառուցելու կարևորագույն գործոններից էե, - ասել է նա:

Զեհեն նշել է, որ եվրոպական կառույցները միշտ փորձել են աջակցել Հայաստանում ԶԼՄ-ների ազատության եվրոպական չափորոշիչների ներդրմանը, իրականացվել է հայազգի լրագրողների վերապատրաստում, աջակցություն է ցուցաբերվել օրենսդրության բարելավմանը:

Կոնֆերանսի ընթացքում միջոցառման մասնակիցները կանդրադառնան օրենսդրական նախաձեռնություններին և 2010 թ.-ին Հայաստանում իրավակիրառական պրակտիկային, կքննարկեն հնարավոր գործընթացներն ու միտումները:

Քննարկումներին կմասնակցեն պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մամուլի ներկայացուցիչներ:

«ԶԼՄ-ները Հայաստանում. 2010 թ.-ի անդրադարձները և 2011-ի միտումներըե թեմայով կոնֆերանսը կազմակերպել է «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակությանե նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության ավելի քան 60 կազմակերպություն, կոնֆերանսը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համագործակցությամբ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։