480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում պատերազմի հավանականությունն ավելի ցածր կլինի հայկական կողմի` դրան պատրաստ լինելու դեպքում. պատգամավոր
14:42
26 Հունվարի 2011

Որքան շատ հայկական կողմը պատրաստ լինի ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմին, այնքան քիչ կլինի դրա հավանականությունը, կարծում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։

«Մենք պետք է և ներքին պաշարները, և միջազգային պարտավորություններն օգտագործենք, որպեսզի հաշտությունը վերջնական խաղաղության վերածվի»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։

Պատգամավորը նշեց, որ հայկական կողմը չպետք է ինքն իրեն ներշնչի, որ ռազմական գործողությունների վերսկսումն անհնար է։ Ինչպես կարծում է խորհրդարանականը, պատերազմի հնարավորությունը միշտ կա, այն աստիճանաբար պակասում է, բայց դեռ «զրոյական նիշի» չի հասել։

Շփման գծում ադրբեջանական կողմի սադրանքների մասին խոսելիս Մինասյանն ասաց, որ այդ գործողություններին պետք է համարժեք պատասխան տալ, որպեսզի Ադրբեջանը նոր սադրանքներից առաջ լավ մտածի հետևանքների մասին։

«Ցավոք, այլ լեզու չի հասկանում Ադրբեջանը»,- ասաց պատգամավորը։

Ըստ Մինասյանի՝ Ադրբեջանի համար չափազանց կարևոր է համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, այլ «թաքնված ժամանակահատվածում» է գտնվում և արագ կարգավորում է պահանջում։

«Մենք չպետք է մեզ տրամադրենք, որ պատերազմն անհնար է։ Մենք պետք է բոլոր միջոցները կիրառենք պատերազմի հավանականությունը զրոյի հասցնելու համար»,- ընդգծեց պատգամավորը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։