484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ու թղթակից-անդամ է ընտրվել 20 գիտնական՝ 83 դիմողից
14:29
26 Հունվարի 2011

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից-անդամների ընտրություններին  մասնակցության 83 հայտ է ներկայացվել՝  թղթակից-անդամի 20 և  ակադեմիկոսի 6 տեղի համար, ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

2010 թ.-ի դեկտեմբերի 27-28-ը տեղի ունեցած ընտրություններն անցկացվել են ԳԱԱ հինգ գիտական բաժանմունքներում՝ մաթեմատիկա և տեխնիկական գիտություններ, ֆիզիկա և աստղաֆիզիկա, բնական գիտություններ, քիմիա և երկրաբանություն, հայագիտություն և հասարակագիտություն:

«Ընտրությունների արդյունքում ընտրվել է 4 ակադեմիկոս և 16 թղթակից-անդամ, 8 տեղ թափուր է մնացել», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը:

Միաժամանակ նա պարզաբանեց, որ սահմանված կարգի համաձայն՝ ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների և թղթակից-անդամների ընտրություններն անցկացվում են երկու փուլով՝ սկզբում բաժանմունքներում անցկացվում են նեղ մասնագիտացված ընտրություններ, այնուհետև ընդհանուր ժողովի ընթացքում տեղի է ունենում առաջին փուլի արդյունքում ընտրվածների քվեարկությունը՝ առանձին մասնագիտություններով:

Նա պարզաբանեց, որ երկրորդ փուլ անցնելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների երկու երրորդը, միաժամանակ քվեարկողներն իրավունք ունեն իրենց ձայնը տալ մեկից ավելի թեկնածուի օգտին:

«Ակադեմիայի բոլոր ընտրված անդամներն արժանի գիտնականներ են, ովքեր իրենց ներդրումն են կատարել գիտության մեջ: Սակայն, ցավոք, շատ էին նաև արժանի գիտնականները, ովքեր չընտրվեցին», - ասաց նա՝ ավելացնելով, որ ակադեմիկոսների և թղթակից-անդամների ընտրություններում առկա է սուբյեկտիվության որոշակի բաժին, որը հիմնված է մարդկային գործոնի վրա:

Այս կապակցությամբ ԳԱԱ նախագահը նշեց, որ ՀՀ ԱԺ-ում է գտնում «ԳԱԱ-ի մասին» օրինագիծը, որի ընդունումից հետո կհաստատվի ակադեմիայի նոր կանոնադրությունը:

Մարտիրոսյանը պարզաբանեց նաև, որ կանոնադրության նախագիծը մշակելիս ակադեմիայի ընտրությունների ժամանակ հնարավորության սահմաններում կնվազեցվի սուբյեկտիվությունը:

ՀՀ ԳԱԱ-ի համակարգում ներառված է 33 տարբեր գիտահետազոտական կառույց: Այսօրվա դրությամբ ԳԱԱ-ի անդամ է 128 գիտնական: Ակադեմիկոսի կամ թղթակից-անդամի կոչում կարող է ստանալ ցանկացած գիտնական, ով աշխատում է Ակադեմիայի համակարգում կամ որևէ բուհում կամ ակադեմիայից դուրս գտնվող հետազոտական կենտրոնում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: