484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայերն ավելի սնահավատ են դառնում՝ չնայած ազգի հոգևոր վերելքին. քահանա
14:19
26 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ժամանակակից հայերն ավելի ու ավելի սնահավատ են դառնում՝ չնայած ազգի հոգևոր վերելքին, կարծում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ, Շմավոն քահանա Ղևոնդյանը։

«Պետք է ասեմ, որ չգիտեմ ինչու, բայց աստիճանաբար սնահավատությունն առավել հաճախակի երևույթ է դառնում, չնայած մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ վերելք է ապրում հոգևոր կյանքը։ Այսօր մեր եկեղեցիներն ուղղակի չեն բավարարում, որպեսզի հավատացյալներին տեղավորեն ինչպես տոնական օրերին, այնպես էլ սովորական օրերին։ Սակայն սնահավատությունն առաջին պլան է մղվում»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Շմավոն քահանան։

Նա նշեց, որ գուշակներին հաճախակի դիմելն առաջին հերթին կապված է մարդու պաշտպանված լինելու ցանկության հետ, քանի որ շատերին թվում է, որ գուշակությունը իրենց ավելի հաջողակ և ուժեղ կդարձնի։

Միաժամանակ քահանան զգուշացնում է, որ չի կարելի գուշակել այն, ինչը դեռ չի կատարվել, իսկ մարդիկ բավականին հաճախ շփոթում են «գուշակ» և «մարգարե» հասկացությունները։

Ինչպես նշեց քահանան, եթե մարգարեությունները դիտարկվում են որպես աստվածային երևույթներ, ապա գուշակությունը չար ուժերի գործիքն է։

Այդ կապակցությամբ նա ընդգծեց, որ նույնիսկ այնպիսի  հայտնի գուշակներ, ինչպիսիք են Վանգան և Ջունա Դավիթաշվիլին, եկեղեցու կողմից որպես սատանայական, բացասական երևույթներ են ընկալվում։

Ինչպես նշեց եկեղեցու ծառայողը, Հայաստանում գուշակներին հաճախ դիմում են երիտասարդ չամուսնացած կանայք, ովքեր ցանկանում են իմանալ իրենց ճակատագիրը և իրենց ապագա ամուսնուն։ Նրանք հաճախ հիպնոսային ներշնչանքի են ենթարկվում, ինչը երբեմն բերում է նրանց գուշակած իրադարձությունների կատարմանը։

Ինչ վերաբերում է մարգարեական երազներին, ապա ըստ քահանայի՝ եկեղեցին շատ դեպքերում խորհուրդ է տալիս ուշադրություն չդարձնել դրանց։ «Սակայն այն երազներում, որտեղ մարդը լսում է եկեղեցի գնալու և օրհնություն ստանալու կոչը, չեն կարող սատանայի գործը լինել»,- ավելացրեց նա։

Հոգեբանական օգնության կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանն իր հերթին նշեց, որ գուշակությունները մշակութապատմական աղբյուրներ ունեն։ Ըստ նրա՝ պետք չէ գուշակություններին որպես չափազանց սարսափելի երևույթների վերաբերվել, սակայն անհրաժեշտ է գիտակցել սեփական վերաբերմունքը դրա հանդեպ։

Հոգեբանն ընդգծեց մեկ էական վտանգ, որը կապված է գուշակությունների հետ՝ դրանք մարդու հետագա կյանքը ծրագրավորելու հատկություն ունեն։

Միաժամանակ Պողոսյանը նշեց, որ մի շարք դեպքերում մարգարեական երազներում պատմվել է առաջիկա աղետների մասին, ինչպես օրինակ Հայաստանի 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի նախօրեին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: