481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակում բարոյահոգեբանական իրավիճակը կայուն է. ՊՆ
13:48
26 Հունվարի 2011

Հայկական բանակում բարոյահոգեբանական իրավիճակը կայուն է, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վանիկ Մինասյանը։

«Այն, որ Ադրբեջանը՝ չնայած ռազմատենչ հայտարարություններին, չի համարձակվում ռազմական գործողություններ սկսել, լավագույն ապացույցն է, որ մեր բանակն ուժեղ և մարտունակ է»,- ասաց Մինասյանը։

Նա տեղեկացրեց, որ Հայկական բանակի օրվա առթիվ տոնական միջոցառումների տասնօրյակ է հայտարարվել, որի շրջանակներում նախատեսված է զորամասերի այցելություններ, համերգային ծրագրեր, հանդիպումներ։

«Ուսանողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կայցելեն զորամասեր։ Դա նոր ազդակ կհաղորդի ռազմական ծառայությանը, կբարձրացնի զինվորների մարտական ոգին և բազմազանություն կմտցնի նրանց ծառայության մեջ»,- ասաց բաժնի պետը։

«Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար Գրետա Միրզոյանն իր հերթին նշեց, որ եթե հայկական բանակը համեմատենք այլ երկրների բանակների հետ, ակնհայտ է դառնում, որ հայ զինվորի բարոյական ոգին առավել բարձր է։

«Մեր երեխաներն իրենց մեջ ինչ-որ վեհ, ինչ-որ առանձնահատուկ արժանապատվություն են կրում, ինչը ես չեմ նկատել այլ բանակներում»,- ասաց Միրզոյանը։

Ըստ նրա՝ նաև ակնհայտ է, որ վերջին 10 տարիների ընթացքում հայ զինվորի մարտական ոգին ամրադնվել է, և բանակում իրավիճակն ավելի լավ է։

Հայկական բանակի ստեղծման օր է համարվում 1992թ.-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ կառավարությունը պատմական որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։