486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հետևում է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության իրավիճակին. նախարար
19:50
25 Հունվարի 2011

Հայաստանը հետևում է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության իրավիճակին, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը։

Հունվարի 25-27-ը Թբիլիսիում եռակողմ հանդիպում կանցկացվի Կարս-Թբիլիսի-Բաքու նախագծի իրականացման վերաբերյալ, որին կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան կառույցները։ Այդ ճանապարհի շինարարության նախագիծն իրականացվում է Հայաստանը շրջանցելով, որի կապակցությամբ հայկական փորձագիտական հանրությունն այն հակահայկական է համարում։ Տնտեսագետները ենթադրում են, որ նոր ճանապարհի շինարարության անհրաժեշտություն չկա, քանի որ գոյություն ունի Կարս-Գյումրի (Հայաստան) երկաթգիծը, որը կարող է գործել հայ-թուրքական սահմանի բացման ժամանակ։

«Մենք հետևում ենք բոլոր գործընթացներին և ոչ միայն Վրաստանում, այլ նաև տարածաշրջանի բոլոր ռազմավարական ծրագրերին»,- ասաց Վարդանյանը։

Ըստ նրա՝ նախարարությունն ամենամսյա կտրվածքով հետևում է հարևան երկրների այդ գործընթացներին և փորձում է հսկողության տակ պահել իրավիճակը, այդ թվում տրանզիտային տրանսպորտային միջանցքների ապահովման վերաբերյալ ներքին հարցերի կարգավորման համար։

2007 թ.-ի փետրվարի 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ստորագրվեց «Կարս-Թբիլիսի-Բաքու» երկաթուղային ճանապարհի իրականացման նախագծի համաձայնագրերի փաթեթը։ Համաձայնագիրը նախատեսում է նոր 105 կմ երկարություն ունեցող երկրաթգծի կառուցումը, ընդ որում, 29 կմ-ը կառուցվելու է Վրաստանում մինչև Թուրքիայի հետ սահմանը, իսկ 76 կմ-ը՝ Թուքրիայում։

Բացի այդ, Վրաստանում վերակառուցվելու է Ախալքալակ-Մարաբդա-Թբիլիսի ճանապարհի 183-կմ հատվածը։

Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքի շինարարության արժեքը 422 մլն դոլար է կազմում, որոնցից 202 մլն դոլարը վրացական մասի շինարարությանն է բաժին հասնում, 220 մլն դոլարը՝ թուրքականին։

Ադրբեջանական կառավարությունը ֆինանսավորում է վրացական մասի շինարարությունը՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 1 տոկոսով, 200 մլն դոլար չափով արտոնագրված վարկ հատկացնելով։ Վրաստանի կողմից վարկը կմարվի ճանապարհի շահագործումից ստացած միջոցների հաշվին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։