486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել է չվերթերը դեպի Թբիլիսի
17:05
25 Հունվարի 2011

«Արմավիա» հայկական ավիաընկերությունը չվացուցակից հանել է Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ չվերթերը՝ ոչ շահավետ լինելու կապակցությամբ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմավիայի»  մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

Երևան-Թբիլիսի ուղղությամբ վերջին չվերթն իրականացվել է հունվարի 13-ին։

«Չվերթը ոչ շահավետ և անարդյունավետ է, այդ պատճառով մենք դադարեցնում ենք այդ չվերթը։ Ավելի ուշ, եթե անհրաժեշտություն առաջանա, մենք կարող ենք վերականգնել  այն»,- ասաց Ավետիսովան։

Վրաստանի քաղաքացիները հիմնականում Երևանի միջոցով էին Ռուսաստան  թռչում, քանի որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդումը դադարեցվել էր 2006թ.-ին՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրումից հետո։ Այնուհետև կարճ ժամանակով վերականգնվեց հաղորդակցությունը, բայց կրկին դադարեցվեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, որոնք կապված են 2008թ.-ի օգոսոսի ռազմական իրադարձությունների հետ։

2010թ.-ի սկզբին Թբիլիսիի և Մոսկվայի միջև մի քանի չարտերային չվերթ է իրականացվել, իսկ մայիսին Georgian Airways վրացական մասնավոր ավիաընկերությունը վերականգնել է Թբիլիսիից դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթերը։

«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջագզային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ 102 չվերթ 35  ուղղություններով դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Միջին Արևելք: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։