481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին փաստաթուղթը լռության մատնելու դիրքորոշում է ընտրել
16:31
25 Հունվարի 2011

Բաքուն ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին փաստաթուղթը լռության մատնելու յուրահատուկ, եզակի դիրքորոշում է ընտրել, ասաց Ռուսաստանցի դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, Արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

«Երբեմն ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթերում հանդիպում են ծիծաղելի ձևակերպումներ: Օրինակ, հիշեցվում է հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության մասին, ինչը ներկայացվում է որպես նորություն: Սակայն ամեն ինչ արդեն մշակվել է, և արդեն հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին փաստաթուղթ կա, որը ստորագրվել է 1995 թ.-ի փետրվարի 4-ին», - ասաց Կազիմիրովը երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:

Ինչպես հիշեցրեց դեսպանը, փաստաթուղթը ստորագրվել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, որտեղ այն ժամանակ համանախագահում էին Ռուսաստանն ու Շվեդիան: Կազիմիրովը հիշեցրեց, որ ապագայում փաստաթղթից հեռանալու հնարավորությունը բացառելու համար համանախագահներն իրենց առաջարկներն ուղղել են պետությունների և հակամարտող կողմերի առաջին դեմքերին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Հեյդար Ալիևին:

«Դա արվեց, որպեսզի տեքստից պարզ լինի, որ ստացվել է պետության կամ հակամարտող կողմի մեծ հավանությունը: Միայն նրանց հանձնարարությամբ է փաստաթուղթը ստորագրվել փետրվարի 4-ին», - նշեց Կազիմիրովը:

Նրա խոսքերով՝ զարմանալի է, որ այժմ վաղուց ստորագրված և չիրականացված փաստաթղթին չեն դիմում, չնայած Երևանն ու Ղարաբաղը բազմիցս առաջարկել են վերադառնալ փաստաթղթի կատարմանը, սակայն Բաքուն ընտրել է փաստաթուղթը լռության մատնելու բացառիկ դիրքորոշումը:

«Այս ամենից հարց է հետևում, թե ինչպես են կողմերը կատարելու այն համաձայնագիրը, որի հիմնական սկզբունքները՝ այսպես կոչված մադրիդյան սկզբունքները դեռ մշակվում են: Եթե վաղը համաձայնագիր մշակվի (ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին - «Նովոստի-Արմենիա»), ապա, արդյո՞ք, այն կկատարվի: Կարևորը ոչ թե ստորագրելն է, այլ կատարելը», - հայտարարեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: