485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դանդաղ և քմահաճ է առաջ ընթանում. Կազիմիրով
16:04
25 Հունվարի 2011

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դանդաղ և քմահաճ է առաջ ընթանում, ասաց Ռուսաստանցի դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, Արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

«Դանղդաղ, չափազանց դանդաղ է ընթանում, միլիմետրերով քմահաճ առաջընթաց, ես դրանում խորապես համոզված եմ։ Իհարկե, մեզ դա չի գոհացնում, մենք կցանկանայինք արագ և արդար (թեև ամեն մեկը յուրովի է արդարությունը հասկանում) որոշում։ Բայց դա անհնար է, սա այն գործընթացն ու այն հակամարտությունն է, որն անխուսափելիորեն մեծ համբերություն և ոչ քիչ ժամանակ է պահանջում կարգավորման համար»,- երեքշաբթի «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց Կազիմիրովը։

Ըստ նախկին համանախագահի՝ սկեպտիկների համառ պնդումները, թե բանակցային գործընթացից ոչ մի օգուտ չկա, այն ոչինչի չի հանգեցնի, բանակցությունների արդյունքը զրոյական է, և անհրաժեշտ է այլ միջնորդներ փնտրել, աննպատակահարմար են։

«Ես խիստ կասկածում եմ այն հնարավորությանը, որ այսօր կարելի է լրջորեն քննարկել երեք արտգործնախարարների երեկվա հանդիպումը պարզապես այն պատճառով, որ մեզանից ոչ մեկը քիչ թե շատ հավաստի տեղեկություն այդ մասին չունի։ Կարելի է ենթադրել, գուշակություններ անել, բայց լրջորեն ասել, որ երեկ ինչ է քննարկվել է՝ անհնար է»,- ասաց Կազիմիրովը՝ մեկնաբանելով Մոսկվայում կայացած երեք ԱԳՆ ղեկավարների երեկվա հանդիպումը։

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը նախօրեին աշխատանքային հանդիպում են անցկացրել Մոսկվայում, որի ընթացքում շարունակվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման օրակարգի հարցերի քննարկումը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։