486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության մասին հայ-թուրքական ցուցահանդես կբացվի հունվարի 29-ին Երևանում
15:53
25 Հունվարի 2011

1915թ.-ի Հայոց ցեղասպանությանը նվիրված հայ-թուրքական շարժական ցուցահանդես կբացվի հունվարի 29-ին Երևանում, հայտնեց Գերմանիայի DVV International Ժողովրդական ավագ դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտի ներկայացուցիչ Նազարեթ Նազարեթյանը։

Ցուցահանդեսը կանցկացվի «Միմյանց հետ զրուցելով. անցյալի մասին անձնական հիշողությունները Հայաստանում և Թուրքիայում» կարգախոսով և կտևի մինչև փետրվարի 2-ը։

 «Ծրագիրը, որի շրջանակներում կբացվի ցուցահանդեսը, մեկնարկել է 2009թ.-ին։ Մեր նպատակն է մեր ներդրումը կատարել հայ-թուրքական հաշտության գործում»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նազարեթյանը։

Նա նշեց, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են Գերմանիայի DVV International Ժողովրդական ավագ դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտը, էթնոլոգիական հետազոտությունների «Հազարաշեն» հայկական կենտրոնը, «Անադոլու Կուլտուր» թուրքական հասարակական կազմակերպությունը, ՀՀ դերասանների միությունը՝ Գերմանիայի ԱԳՆ աջակցությամբ։

«Հազարաշեն» հայկական կենտրոնի ղեկավար, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր հերթին նշեց, որ ցուցադրության մեջ ներառված են կոլաժներ, ձեռագրեր Հայոց ցեղասպանության ինչպես թուրքական, այնպես էլ հայկական կողմի ականատեսների, ինչպես նաև նրանց սերունդների տեսա և ձայնագրություններ։ Սակայն թուրքական կողմի հարցվածների մեծ մասն անանուն են։

Միաժամանակ ազգագրագետն ընդգծեց, որ ցուցահանդեսն իրենից ոչ թե երկխոսություն է ներկայացնում, այլ ավելի շուտ՝ մենախոսություն, քանի որ պատասխանողների միջև շատ քիչ էթնիկ թուրքեր կան։ Մեծամասնությունը թրքացած հայերն ու քրդերն են։

Ըստ նրա՝ երևանյան ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա «Միմյան հետ զրուցելով» գրքի շնորհանդեսը, որի հեղինակներն են՝ հայկական կողմից Հրանուշ Խառատյանը և թուրքական կողմից՝ Լեյլա Նեյզին։

Գրքում ներկայացված է Հայոց ցեղասպանության ըմբռնման հետազոտությունն ինչպես հայկական, այնպես էլ թուրքական կողմից։ Հետազոտության հետ կապված, որոնք վերաբերում են թուրք հարցվածներին, Խառատյանն ընդգծեց իրականությունից հեռաբալու նրանց փորձերը, երբ Ցեղասպանությունը ներկայացվում է որպես Թուրքիայից հայերի «հեռացում»։

Միաժամանակ նա նշեց, որ Ցեղասպանության զոհ են դարձել փաստացիորեն ոչ միայն հայերը, այլև հենց թուրքերը՝ այսօրվա դրությամբ թուրքերը գրեթե ողջ աշխարհում որպես Ցեղասպանություն կատարելու ընդունակ ազգ են ընկալվում։ Այդ կապակցությամբ նա քննադատել է թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մերժելը։

Խառատյանը նշեց, որ այս թեմայով առաջին ցուցահանդեսը, որն անցել է 2009թ.-ին Ստամբուլում, թուրք գործընկերներների խնդրանքով լայն հնչողություն չի ստացել, սակայն հանրության մոտ կենդանի հետաքրքրություն է առաջացրել։

Ըստ նրա՝ ցուցահանդեսը լուսաբանվել է այնպիսի թուրքական հրատարակությունների կողմից, ինչպիսիք են՝ Hurriyet-ը և «Agos»-ը: Բացի այդ, համանման միջոցառումներ են անցկացվել թուրքական Դիարբեքիր և Անտակիա քաղաքներում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: