487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եղբայրական համերաշխություն է հայտնում Ռուսաստանին Դոմոդեդովոյի ահաբեկության կապակցությամբ
13:14
25 Հունվարի 2011

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցություն է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության կապակցությամբ։

«Ցավով և վրդովմունքով ստացանք Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մարդկային կյանքեր խլած ահաբեկության մասին տեղեկությունը։ Մենք հավատում ենք, որ իրավապահ մարմինները կգտնեն և կվնասազերծեն այդ սարսափելի ոճրագործության ինչպես կատարողներին, այնպես էլ կազմակերպիչներին և պատվիրատուներին»,- ասվում է ուղերձում։

«Վստահ ենք նաև, որ հանցագործներին, ովքեր էլ լինեն նրանք և որտեղ էլ լինեն, չի հաջողվի ապաինտեգրել Ռուսաստանը, խաթարել նրա համաշխարհային հեղինակությունն ու ներքին կայունությունը»,- ընդգծում է Ծառուկյանը։

Նա եղբայրական համերաշխություն է հայտնում Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ու ժողովրդին։ «Խնդրում ենք փոխանցել մեր ցավակցությունները զոհվածների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև շուտափույթ առողջացում վիրավորներին և տուժածներին»,- նշում է կուսակցության առաջնորդը։
Նմանատիպ ուղերձներ են ուղղվել Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին և Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովին։

Դոմոդեդովո միջազգային օդանավակայանում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ 16։40-ի սահմաններում։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով, զոհվել է 35 մարդ։ ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է 168 տուժածների մասին։ Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման կայքում տեղադրված ցուցակում Մոսկվայի, Մոսկվայի մարզի և դաշնային բժշկական հաստատություններում երեքշաբթի ժամը 6-ի դրությամբ հոսպիտալացված 110 անձանց թվում չորս հայ կա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։