483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Գազի թանկացումը զանգվածային անտառահատումների կհանգեցնի. «Հայանտառ»
17:52
24 Հունվարի 2011

Գազի գների նոր թանկացումը Հայաստանում զանգվածային անտառահատումների կհանգեցնի, ասաց «Հայանտառ» ՓԲԸ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը «Անտառը մարդկանց համար, թե՞ մարդիկ անտառի» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջի ընթացքում:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները բանակցություններ են վարում «գազի» հարցով՝ նկատի առնելով «Գազպրոմ» հոլդինգի ծրագրվող անցումը շուկայական գնագոյացմանը Բելառուսի, Մոլդավիայի և Հայաստանի հետ և տվյալ տարածաշրջանում 2011 թվականին գազի գների թանկացումը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ իշխանությունները կանեն հնարավորինը, որպեսզի նվազագույնի հասցնեն գազի թանկացման ազդեցությունը բնակչության վրա:

«2010 թվականի ապրիլին գազի սակագների թանկացումից հետո մենք արդեն ապօրինի անտառահատումների ծավալի որոշակի աճ ենք նկատում: Սակայն նոր թանկացումից հետո արձագանքը շատ ավելի մեծ կլինի»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Պետրոսյանը:
«Հայանտառ»-ի գխավոր անտառապահը նշեց, որ 2010 թվականին ապօրինի հատվել է 2,31 հազար ծառ, ինչն այդքան էլ շատ չէ, քան 2009 թվականին:

«Խնդրի լուծման համար մենք, օրինակ, առաջարկել ենք թույլ տալ գյուղացիներին անվճար հավաքել անտառային թափուկները, սակայն Էկոնոմիկայի նախարարությունը չհամաձայնեց մեր առաջարկին: Ամեն դեպքում խնդրի միանշանակ լուծում լինել չի կարող: Եթե պահանջարկ կա, ապա անօրինական անտառահատում կլինի»,- ընդգծեց նա: 

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանն իր հերթին կարծում է, որ ապօրինի անտառահատումներն իրենցից կազմակերպված բիզնես են ներկայացնում, որի դեմ պետք է պայքարել:
«Ինչ վերաբերում է գյուղացիների կողմից անտառաթափուկներն անվճար օգտագործելու նախաձեռնությանը, ապա դա խելամիտ առաջարկ է, թեև այն չի լուծի հարցն ամբողջությամբ: Հավաքելով թափուկները՝ մարդիկ դրանով իսկ կօգնեն անտառին, քանի որ այդ թափոնները, մասնավորապես, չոր ճյուղերը, մնալով անտառում, հրդեհի բռնկման պատճառ կարող են լինել»,- ավելացրեց Դանիելյանը:

2010 թվականի ապրիլի մեկից Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի գինը սահմանում կազմում է 180 դոլար՝ ավելի վաղ մեկ խորանարդ մետրի դիմաց նախատեսված 200 դոլարի փոխարեն:
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, 2010 թվականի ապրիլի մեկից բնակչության կողմից օգտագործած մեկ խորանարդ մետր գազի դիմաց վճարն ավելացել է 37,5 տոկոսով մինչև 132 դրամ (0,34 դոլար), իսկ ամսական ավելի քան 10 խորանարդ մետր օգտագործող ձեռնարկությունների համար աճել է 13 տոկոսով՝ մինչև 243,13 դոլար օգտագործվող գազի յուրաքանչյուր խորանարդի դիմաց: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: