481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ֆինանսական հաշտարարին ուղղվող բողոքները կավելանան ԱՊՊԱ-ի ներմուծմամբ. ֆինանսական հաշտարար
14:37
24 Հունվարի 2011

ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակում քաղաքացիների բողոքների թիվը կավելանա ԱՊՊԱ-ի ներմուծմամբ, կարծում է ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

«Մեր գրասենյակի համար դա շատ էական հարց է, քանի որ մենք սպասում ենք, որ ԱՊՊԱ-ի ներմուծմամբ ֆինանսական հաշտարարի գրասենյակում բողոքների թիվը կավելանա։ Դեռ բողոքների թվի աճ չի գրանցվել, զանգերի թվի և այս կամ այն իրավիճակում խորհրդակցության համար հեռախոսազանգերի և դիմումների թվի աճ է գրանցվել»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը։

2011 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է ԱՊՊԱ ինստիտուտը: ԱՊՊԱ-ի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: Հանրապետությունում գրանցված է շուրջ 430 հազար ավտոմեքենա, որոնցից այս պահին ապահովագրված է ավելի քան 60 տոկոսը: ԱՊՊԱ-ով ապահովագրավճարների չափը կազմում է շուրջ 7,8 միլիարդ դրամ:

Միաժամանակ Սարգսյանը չի նշել, թե դիմումների թվի ինչ աճ են  կանխատեսում գրասենյակում։

Նա պարզաբանեց, որ քաղաքացիները կարող են ֆինանսական հաշտարարին դիմել օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, այսինքն՝ ապահովագրական ընկերությունների կողմից հաճախորդի պահանջը գոհացնելու մերժումից հետո։

«Գրասենյակն ինչպես մնացած բողոքները, այդ նույն ընթացակարգով կքննարկի  ԱՊՊԱ-ի վերաբերյալ  բողոքները»,- ասաց Սարգսյանը։

ԱՊՀ երկրների մեջ Ֆինանսական համակարգի հաշտարարի առաջին գրասենյակը ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009թ.-ի հունվարի 24-ից՝ «Ֆինանսական հաշտարարի մասին» օրենքին համապատասխան ($1 – 367,39 դրամ)։ –0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: