483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Շուրջ 20 աշխարհահռչակ գիտնականներ առաջին անգամ Հայաստանում գենետիկ մուտացիայի թեմայով դասընթացներ կվարեն
13:42
24 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային մասշտաբի շուրջ 20 գիտնականներ առաջին անգամ Հայաստանում գենետիկ մուտացիաների թեմայով դասընթացներ կվարեն, որոնք կանցկացվեն Երևանում փետրվարի 20-26-ը, նշեց Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը:

«Այս թեմայով դասընթացները շատ հանրաճանաչ են Եվրոպայում, իսկ Հայաստանում այն նման մասշտաբով կանցկացվի առաջին անգամ: Դասընթացներ կվարեն օտարերկրյա 13 և 5 հայաստանցի գիտնականներ: Նրանց թվում է նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր, կենսաքիմիկոս սըր Թիմոթի Հանթը», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գասպարյանը:

Ինչպես նշեց Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահը, դասընթացները կազմակերպվել են Եվրոպական կենսաքիմիական միությունների դաշնության (FEBS) կողմից՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի աջակցությամբ և Երևանի կոնյակի գործարանի ֆինանսական աջակցությամբ:

Գասպարյանն ավելացրեց, որ դասընթացներին կմասնակցի շուրջ 30 երիտասարդ գիտնական Հայաստանից և 20 գիտնական արտասահմանից, որոնց այցը հնարավոր դարձավ՝ FEBS-ի կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

Նրա խոսքերով՝ բոլոր երիտասարդ գիտնականները, ովքեր ներկա են գտնվելու դասընթացներին, նախօրոք արդեն ներկայացրել են գիտական աշխատությունների հայտեր, որոնք կհրատարակվեն առանձին գրքի տեսքով:

Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի արտաքին կապերի համակարգող Հովակիմ Զաքարյանն իր հերթին նշեց, որ դասընթացները նվիրված են կոնկրետ ուղղվածությանը՝ գետենիկ խանգարումներին, մուտացիաներին, գենոմային անկայունությանը:

Նրա խոսքերով՝ թեման ընտրվել է հրատապ լինելու պատճառով, քանի որ այն առաջի հերթին չարորակ ուռուցքների առաջացման հիմնական պատճառն է:

Զաքարյանը նշեց, որ դասընթացները կվարեն Քեմբրիջի համալսարանի իմունոլոգիայի դեպարտամենտի ղեկավար Մայքլ Նելբերգերը (Մեծ Բրիտանիա), Փրիսթոնի համալսարանի հայազգի դասախոս Վիրջինիա Զաքյանը (ԱՄՆ), Կիոտոյի համալսարանի դասախոս Միտսուխիրո Յանագիտան, ամերիկահայ գիտնական Գրեգ Համբիկյանը:

Յուրաքանչյուր դասընթացը կտևի 40 րոպե, 15 րոպե կտրամադրվի քննարկման համար:

Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիան ստեղծվել է 2009 թ.-ին, այն այսօրվա դրությամբ ունի 110 անդամ: Ասոցիացիայի նպատակն է զարգացնել կենսաբանությունը Հայաստանում, ինչպես նաև ներգրավել երիտասարդ մասնագետների:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։