486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-վրացական առաջին օլիմպիադան մեկնարկել է Երևանում
18:22
21 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունն է տեղի ունեցել ուրբաթ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում, տեղեկացնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ օլիմպիադայի կազմակերպման գաղափարը պատկանում է երկու երկրների ղեկավարներին, ովքեր ցանկություն են ունեցել խորացնել հարաբերությունները ոչ միայն  տնտեսական, քաղաքական, այլ նաև հումանիտար  համագործակցության ոլորտում, մասնավորապես ստեղծելով հնարավորություններ մեր երկու երկրների երիտասարդ սերունդների համար`  սկսած այս տարիքից ծանոթանալ, շփվել,  աշխատել, ապրել  առողջ մրցապայքարում, փորձելով հարթել ճանապարհը դեպի ճշմարտություն:

«Գաղտնիք չէ, որ տարածաշրջանի երկրներից մեկը փորձում է մյուսի վզին փաթաթել սպառազինության մրցավազքը, սակայն մենք վստահ ենք, որ մեր տարածաշրջանի ապագան ոչ թե սպառազինության մրցավազքի, այլ գիտելիքների առողջ մրցակցության մեջ է»,- ասաց նախարարը։

Նա իզուր չի համարել այն փաստը, որ օլիմպիադայի անցկացումը ժամանակի առումով համընկնում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու այցի հետ, ինչը նույնպես խորհրդաշական է։ «Երկու նախագահների մտերմությունը, բարեկամությունը փոխանցվում է երիտասարդ սերնդին»,- ասաց Աշոտյանը։
Նա նշեց, որ օլիմպիադան շարունակական բնույթ կկրի, և երկու երկրները հերթով իրենց մոտ կընդունեն օլիմպիադայի մասնակիցներին՝ ընդլայնելով առարկաների ցանկը։

Օլիմպիադային օժանդակում է Երևանի Պետական համալսարանը, Synopsys Armenia ընկերությունը և «Փյունիկ» բարեգործական միությունը։
Օլիմպիադայի արդյունքները հայտնի կդառնան հունվարի 23-ին, հաղթողները մեդալներ և պատվոգրեր կստանան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։